Sunday, 05 05 2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ

ՀՀ իշխանությունները պետք է հետաքրքրվեն՝ ինչու է նման հակաիշխանական գործունեություն ծավալում «Սպուտնիկը»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Սպուտնիկ Արմենիա» կայքում հրապարակված հոդվածում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, նաև նոր իշխանությունների կադրային քաղաքականությանը։Ազատազրկված նախկին նախագահի պնդմամբ՝ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից։ «Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է: Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները և ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում և, որպես կանոն, «նստած» են արևմտյան ֆինանսավորման վրա»,- գրել է նա։

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով երկրորդ նախագահի դիտարկումները, ասաց.

«Տարբեր ռուսական գործիչների և լրատվամիջոցների կողմից մենք տեսնում ենք քննադատության և Հայաստանից դժգոհությունների ծավալի մեծացում։ Հատուկ ընտրված թեմաներից մեկն այն է, որ Հայաստանի հասարակության վրա ազդեցություն ունեն տարբեր արևմտյան պետություններ ու կազմակերպություններ։ Քանի որ այդ ուղերձը մենք տեսնում ենք բազմաթիվ հրապարակումներում՝ ռուսական լրատվամիջոցներում և այսօրվա իշխանության դեմ հանդես եկող հայկական լրատվամիջոցներում՝ Ռոբերտ Քոչարյանն այդ բոլոր կարծրատիպերը, որոնք սիրված ու ընդունված են Ռուսաստանում, մանավանդ Ռուսաստանի դեսպանի վերջին հայտարարությունից հետո, հերթով շարադրում է»։

Նավասարդյանը տեսնում է երկու հիմնական նպատակ. «Առաջինը՝ հերթական անգամ վարկաբեկել ՀՀ իշխանություններին, երկրորդը՝ սիրաշահել Ռուսաստանի՝ Հայաստանին քննադատող քաղաքական շրջանակներին և իրենցից ակնկալելով աջակցություն իր հետ կապված բոլոր գործերում։ Սա առաջին անգամ չի արվում, և նոր առիթ է գտնվել դա կրկնելու համար»։

Մեր զրուցակիցն առանձնացրեց մեկ այլ կարևոր հանգամանք ևս. «Դա «Սպուտնիկ» գործակալության աշխատանքն է Հայաստանում։ Ի վերջո, դա Ռուսաստանի պետական լրատվամիջոցն է և, փաստորեն, Հայաստանում միանշանակ և հետևողականորեն հակաիշխանական բովանդակության տեղեկություններ է տարածում՝ և՛ հրապարակումների բովանդակությամբ, և՛ տարբեր կազմակերպությունների մամուլի ասուլիսների ու քննարկումների առումով։ Եթե վերլուծենք «Սպուտնիկի» վերջին ամիսների գործունեությունը, ապա մենք համարյա չենք տեսնի որևէ հրապարակում, որտեղ ՀՀ իշխանությունը դրական է երևում, կամ որևէ իշխանության ներկայացուցիչ, որը կդառնա իրենց քննարկումների հիմնական խոսնակը։ Դա բնականաբար պետք է գրավի ՀՀ իշխանությունների ուշադրությունը, և լինի համապատասխան արձագանք՝ ինչու է նման գործունեություն Հայաստանում ծավալում Ռուսաստանի պետական լրատվամիջոցը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում