Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

«Ընկերս կյանքում թուրքի դեմ չի պառկել, բայց այսօր զիբիլ է քջջում». ազատամարտիկ (տեսանյութ)

Ազգությամբ եզդի ազատամարտիկ Ղասիմ Ասլանյանն ապրում է Աշտարակի հանրակացարանում՝ չորս անչափահաս երեխաների հետ, անմխիթար շենքային պայմաններում: Դեռ 89-ից մասնակցել է ղարաբաղյան շարժմանը, կռվել է, վիրավորվել: Ղասիմը կռվել է Ոսկեպարում՝ Քեռի Սլավիկի ջոկատում, իսկ արդեն 91-ից Աշտարակի երկրապահ է:

Նա վստահ է՝ եթե սպարապետը ողջ լիներ, ինքն ու Հայաստանն այս վիճակում չէին լինի: «Եթե սպարապետի հետ չանեին այն, ինչ արեցին, անձամբ ես այս վիճակում չէի լինի, այստեղ չէի հայտնվի: Ինքը մեզ ուժ է տվել, իր ուժով մենք գնացինք կռվեցինք. որ չկանգնեցնեին, մենք մինչև Բաքու կգնայինք, բայց այսօր Հայաստանում չեմ տեսնում որևէ մեկի, որ նման ոգեշնչող լինի: Ես գիտեմ մեր տղերքին, խոսում ենք մեկը մյուսի հետ, բոլորը հիասթափված են: Էս իմ չորս մանր երեխեքն են, որ էգուց-մյուս օրը պետք է սահման պահեն. երկու տղա ունեմ, երկու աղջիկ»,- ասաց Ղասիմը՝ ցույց տալով երեխաներին, ովքեր գիշերը ահ ու դողով են քնում, որ տանիքից հերթական քարերը չընկնեն գլխներին:

Հանրակացարանում նրանք անգամ գրանցում չունեն, փաստացի են գրանցված: Անձրևների ժամանակ տանիքից դույլերով ջուր է հոսում, խոնավության և հիվանդության պատճառ հանդիսանում. երեխաները շուտ-շուտ են հիվանդանում, արդեն բողոքում են ծնկների ցավից:

«Օր է եղել՝ դռները փակել ենք, տաշտերը շարել, երեխեքին հավաքել ենք, գնացել կամ իմ մոր տուն, կամ կնոջս մոր տուն: Հենց ամպերը գոռգոռում են, մեր սև ու սուգը սկսում է»,- ասաց Ղասիմը:

Կինը՝ Ազատուհին, «Առաջին լրատվական»-ին պատմեց, որ խնդրով դիմել են պատկան մարմիններին, բայց՝ քար լռություն:

«Ես էլ տաքսու վարորդ եմ աշխատում, որ կարողանամ երեխաներին պահել: Ղեկավարությունը կռված տղերքին չի նայում, ես այսօր ընկերներ ունեմ, որոնք սարսափելի վիճակում են, մեջներից լավ ես եմ մնացել, սարսափում եմ տղերքին տեսնելիս. տղերք, ասում եմ, էս ի՞նչ օրն եք ընկել: Էսօր իմ ընկերները, որոնք սահմանում են եղել, սահման են պահել, պատերազմ լինելու դեպքում (դա լինելու է), դոշ չեն տա՝ 100 տոկոս եմ ասում: Ընկեր ունեմ, որ կյանքում թուրքի դեմ չի պառկել, կռվել է՝ ոնց որ պետք է, բայց այսօր զիբիլ է քջջում, ալյումին հավաքում, որ կարողանա երեխեքին պահել, և այսօր մեր ղեկավարը չի ամաչում. հիմա բարձրաձայն ասում եմ՝ թող ամաչի»,- ասաց նա:

Նա հերթով ցույց տվեց բոլոր մեդալները, պատվոգրերը, որ հիմա ոչ մի աչք չեն շոյում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում