Friday, 03 05 2024
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը

Քոչարյանը պատասխան է պահանջում Սերժ Սարգսյանից

Հռետորական հարց է առաջանում, թե ով է պատասխան տալու մեր ընտանիքի շուրջ տասը տարի հյուսված ստի և կեղծիքի համար, նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: Այդ հայտարարությունը փոխանցում է Ռոբերտ Քոչարյանի գործում, և ընդհանրապես ներքաղաքական իրադրությունում առկա բավականին հետաքրքիր տողատակեր, որոնք հաճախ հանրության ուշադրությունից դուրս են մնում առերևույթ նոր և հին իշխանության պայքարի վերաբերյալ դիտարկումների հետևանքով: Մի շարք առիթներ եմ ունեցել ընթերցողի հետ խոսելու այն մասին, որ այդ առերևույթ, այսպես ասած, սև-սպիտակ պատկերը գործնականում շատ քիչ առնչություն ունի իրական ներքին գործընթացների և քաղաքական շերտերի հետ, և երբ խոսում ենք նոր իշխանության դեմ պայքարող միասնական մի համակարգի և «ռևանշի», առավել ևս «հեղաշրջման» ինչ-որ սպառնալիքի կամ հարահոս վտանգի մասին, գործնականում այդ ամենում անտեսում ենք շատ ավելի նուրբ ու հետաքրքիր քաղաքական շերտեր:

Մի կողմ թողնենք հանրության վերաբերմունքը՝ սո՞ւտ է համարում հանրությունը Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի մասին տարածված տեղեկությունները, թե՞ ոչ, կամ ո՞ր մասով է համարում սուտ, մտացածին, իսկ որ մասով՝ ճիշտ: Հանրությունն այդ առումով թերևս ունի Ռոբերտ Քոչարյանի մասին իր ձևավորած կարծիքը, կամ հանրային տարբեր շերտեր ունեն տարբեր կարծիք, տվյալ պարագայում հարցն ամենևին դա չէ՝ սուտ կամ ճիշտ: Տվյալ դեպքում հետաքրքիրը ներքաղաքական շերտերն են, որ արտացոլվում են այս իրավիճակում հնչող գնահատականներում, բացահայտելով կամ ուրվագծելով այն, ինչ նախկին իշխող համակարգի դերակատարները ուղիղ և բարձրաձայն տեքստով չեն ասի, քանի որ մարտավարական առումով չեն համարում նպատակահարմար: Միևնույն ժամանակ, սակայն, այդ շերտերն են, որ իրական քաղաքականության ռեժիմում գործնականում պարզունակացնում են «ռևանշի» կամ «հակահեղափոխության», «հեղաշրջման» մասին խոսակցությունները:

Լևոն Քոչարյանի հայտարարությունը գործնականում այդ մասին է՝ ակամա, ենթագիտակցորեն: Որովհետև նա խոսել է իրենց ընտանիքի կարողությունների մասին տեղեկությունների համատեքստում, ակնարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն «տասը տարի տարածվող ստի և կեղծիքի» հանգամանքը պարունակում է ենթագիտակցական նուրբ շերտեր: Չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի, բիզնես կայսրության, կարողությունների մասին հայտարարությունները, մամուլի հրապարակումները եղել են նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Ուրեմն ինչո՞ւ հենց «տասը տարի», ինչո՞ւ «ով պետք է պատասխան տա տասը տարվա համար»: Թերևս այն պատճառով է սահմանվում ժամանակային այդ տարածությունը, որ պատասխան Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը պահանջում են ոչ թե Նիկոլ Փաշինյանից՝ թեև առերևույթ Լևոն Քոչարյանը խոսում է այդ մասին, այլ Սերժ Սարգսյանից, որն էլ հենց, ի վերջո, եղել է տասը տարվա պատասխանատուն: Ռոբերտ Քոչարյանը չի խոսում իր նախագահության, այսինքն՝ իր պատասխանատվության շրջանից, այլ խոսում է Սերժ Սարգսյանի պատասխանատվության տասնամյակի համար, այդպիսով հենց նրան համարելով իր և իր ընտանիքի դեմ «հյուսված ստի ու կեղծիքի համար», ինչպես արտահայտում է Լևոն Քոչարյանը:

Առավել ևս, որ հենց այդ տասնամյակում շատ ավելի բաց դիմակայության ռեժիմում էր շոշափվում այդ ամենը, ինչի վկայությունը, թերևս, այդ շրջանում Սերժ Սարգսյանի և նրա տեղեկատվա-քարոզչական քաղաքականության մասին Ռոբերտ Քոչարյանին սատարող տեղեկատվա-քարոզչական ռեսուրսների գնահատականներն էին, երբ Ռոբերտ Քոչարյանն իր համակրանքը չէր թաքցնում Սերժ Սարգսյանի դեմ հեղափոխական պայքարի ելած ոչիշխանական բևեռի նկատմամբ՝ ԲՀԿ գլխավորությամբ: Թեև մարտավարական նկատառումով այդ հարաբերությունները ներկայումս խլացված են, քանի որ կա որոշակի ընդհանրություն ենթադրող այլ թիրախ, այդուհանդերձ ակնառու է, որ խորքային մակարդակում խնդիրները ոչ միայն առկա են, այլ այնքան են առկա, որ ժամանակ առ ժամանակ դրանք կամ մտածված ակնարկների տեսքով, կամ ենթագիտակցորեն բերվում են հրապարակային դաշտ՝ վկայելով, որ ներքաղաքական իրավիճակը ամենևին պարզունակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում