Tuesday, 14 07 2026
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային

Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր Երևանում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) հերթական լիագումար նիստը։ Դրան մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանաել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներ ու անդամներ:

Այսօրվա ընթացքում, գուցե նաև առաջիկա օրերին, մենք կկարդանք ու կլսենք ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետության ու անփոխարինելիության մասին բազմաթիվ պաշտոնական հաղորդագրություններ, կհետևենք ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանականների ժպտադեմ ձեռքսեղմումներին: Տեղեկատվական այդ աղմուկի մեջ, սակայն, մենք վստահաբար չենք լսի արձանագրումներ այն մասին, որ առնվազն Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները: Եվ դա ոչ թե ապրիորի քաղաքական գնահատական է, այլ փաստերով հիմնավորված արձանագրում:

Անցած ամիս Ադրբեջանը հերթական անգամ կրակահերթի ենթարկեց Հայաստանի Հանրապետության տարածքը՝ Տավուշի մարզի բնակավայրերը, ինչի արդյունքում ունեցանք վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Անցած շաբաթ Ադրբեջանը տարբեր տրամաչափի զենքերից կրակահերթեր արձակեց կրկին Տավուշի մարզի մի քանի գյուղերի ու մարտական դիրքերի ուղղությամբ, բարեբախտաբար՝ տուժածներ չեղան:

Ո՛չ քաղաքացիական անձանց վիրավորումների պատճառ դարձած, ո՛չ անցած շաբաթ արձանագրված կրակահերթերից հետո ՀԱՊԿ-ը հանդես չեկավ անգամ դատապարտող հայտարարությամբ՝ այն դեպքում, երբ, կրկնում եմ, անդամ որևէ երկրի նկատմամբ ռազմական ոտնձգության դեպքում այդ երկրի պաշտպանությունը ՀԱՊԿ-ի պայմանագրային պարտավորությունն է:

Սակայն թվարկված վերջին երկու դեպքերը ոչ թե բացառություն են, այլ օրինաչափություն: Հատկապես Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակահերթերը կրում են պարբերական բնույթ, գրեթե չի լինում ամիս, որ այդպիսի միջադեպեր չարձանագրվեն, սակայն ՀԱՊԿ-ը միշտ լռում է դրանց առնչությամբ: Այս խնդրի բարձրաձայնման դեպքում ՀԱՊԿ-ից սովորաբար արձագանքում են, թե Հայաստանի իշխանությունը չի դիմում ՀԱՊԿ-ին նման դեպքերում: Սակայն դա, ինչպես վերը նշվեց, ՀԱՊԿ-ի պարտավորությունն է, որը պետք է կատարվի առանց անդամ երկրի դիմումի:

Մյուս կողմից, սակայն, իրականության մեջ կա նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի ամորֆության խնդիրը: Հայաստանի իշխանությունները, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարբերաբար խոսում են ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին, սակայն գործնական որևէ քայլ չեն կատարում՝ ստիպելու համար ՀԱՊԿ-ին կատարել Հայաստանի առջև ունեցած պարտավորությունները: Իսկ քանի դեռ Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների բավարարման նպատակով ստեղծված այդ կառույցը շարունակում է իր անդեմությունը առնվազն Հայաստանի հետ կապված խնդիրներում, ՀԱՊԿ-ի արդյունավետության մասին խոսակցություններն անգամ անլուրջ են:

ՀԱՊԿ-ն ընդամենը մեկն է այն կառույցներից, որով Ռուսաստանն աշխարհին ցույց է տալիս իր թվացյալ հզորությունը: Այն որևէ գործառնական նշանակություն չունի և ծառայում է առավելապես ցուցադրական նպատակների, որի շրջանակներում էլ անցկացվում են կառույցի տարբեր միջոցառումները: Այս անգամ՝ Երևանում:

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2822330621130980/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում