Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Դուք ուղղակի չեք պատկերացնում, չգիտեք՝ ում հետ գործ ունեք. որևէ մեկն անպատիժ չի մնալու

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է.   Երկրի թիվ մեկ ամբաստանյալին պատկանող հեռուստաալիքը շարունակում է անդրադառնալ ինձ։ Տարատեսակ ազգային անվանումներով փաթեթավորված գաստրոլյորների ֆեյսբուքյան գրառումները, համացանցային զառանցանքը, իսկ հիմա էլ հեռուստատեսային անդրադարձերը մի նպատակ ունեն՝ վախեցնել, լռեցնել, կանգնեցնել․․․

Դուք ուղղակի չեք պատկերացնում, չգիտեք՝ ում հետ գործ ունեք։ Չեք կարող երևակայել, թե ձեր իսկ ձեռամբ տարիների բանտարկության մատնելով ինձ ինչպես եք կոփել․․․ Իմ տան շրջակայքում դարանակալելն ու առանց պետհամարանիշի ավտոմեքենաներով գիշերային հերթապահությունն անիմաստ զբաղմունք է։ Այս բոլորը մենք մի անգամ տեսել ենք․․․

Վաղ 90-ականներին, երբ երկիրը պատերազմի և անհուսության մեջ էր ձեր ահռելի քարոզչական մեծաքանակ տպագիր թերթերով ամենաքստմնելի քարոզչությունն էիք իրականացնում օրվա իշխանության դեմ։ Ահաբեկչական ակտերի մասին չեմ խոսում։

Նույն ձեռագրով, ձեր անհամար տեղեկատվական-քարոզչական միջոցներով այսօր պատերազմում եք սեփական ժողովրդի դեմ, ժողովրդի ընտրության դեմ, Հայաստանի ապագայի դեմ, Հայաստանում արժանապատիվ կյանքով ապրելու հույսի դեմ։ Ականջներիդ օղ արեք, մտքի ծայրով չանցկացնեք, թե շանս ունեք․․․

Որևէ մեկն անպատիժ չի մնալու պետականության դեմ գործած հանցանքների համար։ Այդ նպատակին հասնելու համար թույլատրելի միջոցների պակաս չկա, և ոչինչ ու ոչ ոք չի օգնի ձեզ։ Անցյալի ոչ մի ոճրագործ և հանցավոր շրջանակ չի կարող կասեցնել ապագային միտված մեր հավաքական ծրագրերը, վաղվա օրվա հետ կապված մեր սուրբ նպատակները։ Բարի գիշեր։

https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/2990463234316121

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում