Wednesday, 08 05 2024
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»

Ցանկացած երկիր դա անում է իր համար. Զգոնությունը չպետք է կորցնենք, Թրամփը դեռ պետք է հաստատի

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների՝ հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով: Փաստաթուղթն օրենքի պարտադիր ուժ չունի, բայց արձանագրում է՝ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գրառմամբ ողջունել է բանաձևի ընդունումը և նշել. «Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքը՝ ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական և հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժը և ոգևորությունը։ Այլևս երբեք»,- գրել է Փաշինյանը Թվիթերի իր էջում։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով բանաձևի ընդունմանը՝ հիշեց Գերմանիայի օրինակը և նշեց. «Երբ Գերմանիան էր ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այս նույն մոտեցումն ունեի. ցանկացած երկիր դա արել է իր համար՝ դա արտաքին հարաբերությունների դաշտում մնում է իր գործիքակազմում։ Եթե մենք դրանից օգտվենք, շատ բանի կհասնենք։ Այնտեղ գրված է, որ դա պետք է նպաստի պատմական իրականությունը վերականգնելուն, տարածելուն ու լուսաբանելուն. կարողանալո՞ւ ենք արդյոք դա անել, շատ գրքեր գրենք, տարածենք, մարդիկ ավելի տեղեկացված լինեն։ Շատ կարևոր մի բան կա. սա դեռ առաջին կետն է։ Հիմա բանաձևը պետք է Սենատում քվեարկվի՝ ինչ-որ փոփոխություններ կլինեն կամ ոչ, դրանից հետո նախագահ Թրամփը պետք է ստորագրի։ Պետք է բոլոր մանրամասներն ուսումնասիրել։ Այս պահին ես ոչ թե կմտածեի, թե ինչ օգուտ կբերի կամ չի բերի, այլ ավելի շատ կկենտրոնանայի այն աշխատանքի վրա, որը պետք է տարվի, որ բանաձևն ամբողջական կյանքի կոչվի»։

Պողոսյանն ընդգծեց՝ եթե քայլեր չարվեն, ապա բանաձևը կմնա ընդամենը ամերիկյան զինանոցում մի հնարավորություն, երբ պետք լինի՝ կօգտագործվի. «Պետք է աշխատեն և՛ լոբբիստները, և՛ մեր ԱԳ նախարարությունը, և՛ մեր խորհրդարանական պատվիրակությունները, և՛ մեր լրատվական դաշտը, և՛ մեր հասարակական ինստիտուտները։ Բոլորը պետք է աշխատանք տանեն, առնվազն շնորհակալություն հայտնեն ու դրա հետ մեկտեղ զգոնությունը չկորցնեն ու չհանդարտվեն՝ շարունակեն աշխատանքը։ Սենատը և ադմինիստրացիան պետք է հաստատեն, իսկ դրանից հետո բոլոր այն հնարավորությունները, որ այդ նախագիծը կտա, պետք է կյանքի կոչենք»։

Մեր այն դիտարկմանը, թե ԱՄՆ շատ նախագահներ, այդ թվում՝ Օբաման, խոստացել, բայց այդպես էլ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Դա միշտ եղել է քաղաքական գործիքակազմում՝ իր սեփական հնարավորությունների համար։ Օբաման խոստանում էր ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ ԱՄՆ քաղաքացիների մի խմբին, որոնք ազգությամբ հայ են։ Նրանք իր ընտրողներն են, խոստացավ, հետո՞։ Նայելով Օբամայի, նրանից առաջ եղած նախագահների տված խոստմանն ու չկատարմանը՝ մենք պետք է մշտապես հասկանայինք, որ դա միշտ էլ լինելու է ամերիկյան արտաքին հարաբերությունների գործիքներից մեկը, որ երբ պետք է, ինչպես պետք է՝ իրենք իրենց հաշվարկներով օգտագործեին։ Ժամանակին հնարավորություն կար, օրենքով պարտադրանք կար, որ ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին պետք է հայտարարություն անի։ Դա օրենքով էր, իրենց բարի կամքով չէր։ Այն ժամանակ դա բավարար գործիք էր համարվում, որ ԱՄՆ-ը կարող էր Թուրքիայի դեմ օգտագործել։ Հիմա հասկացել են՝ միայն այդ հայտարարությունները բավարար չեն և պետք է այլ գործիքներ փնտրել»։

Պողոսյանն ընդգծեց՝ մենք այժմ պետք է աշխատենք մեր շահերն առաջ տանելու ուղղությամբ. «Չպետք է թույլ տանք, որ այդ գործիքն էլի կիսատ մնա. սա է խնդիրը։ Օբաման խոսք էր տվել, և դա մեր խնդիրը չէ, ԱՄՆ քաղաքացիները թող որոշեն՝ արդյոք իրենց պե՞տք է այնպիսի նախագահ, որ իր խոստումները չի կատարել։ Եկեք իրենց ներքին գործերին չխառնվենք, հասկանանք՝ ի՞նչ պետք է անենք մեր ազգային շահերն առաջ տանելու ուղղությամբ։ Կարող է լինել նույնիսկ ճանաչում, բայց այդ ճանաչող երկիրն այնպիսի զենք-զինատեսակի մատակարարում կամ այնպիսի բանաձևի օժանդակություն անի հետագայում, որ աչքներս բաց մնա, թե այդ ինչ կատարվեց»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում