Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Այլևս երբեք. Դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը կոչ արեց ընդունել Հայոց ցեղասպանության բանաձևը

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին քննարկման դրված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն անհրաժեշտ է ընդունել՝ հետագայում նմանօրինակ ողբերգություններից խուսափելու նպատակով։Բանաձևի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, պալատում մեծամասնություն կազմող Դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը։

«Այս բանաձևը ճանաչում է այն սարսափելի ու համակարգված ջանքերը, որոնք մեկ դար առաջ գործադրվեցին՝ ցեղասպանություն իրականացնելու հայ ժողովրդի դեմ։ Չի կարող լինել ժխտում Հայոց ցեղասպանությանը, որը ապացուցված է պատմական փաստաթղթերով և զգացմունքային վկայություններով։ Այն վերապրածների սերունդները մինչ օրս շարունակում են սգալ կատարվածը։ Կատարվածն էթնիկ զտումներ էին, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին իրականցրեց Օսմանյան կայսրությունը։ Կատարվածի հետևանքով զոհ գնացին շուրջ մեկ ու կես միլիոն հայեր, ինչպես նաև այլ թիրախավորված խմբեր»,- նշել է Հոյերը։

Նա մեջբերել է այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խոսքերը, որում ասվում էր. «Երբ թուրքական իշխանությունները զանգվածային տեղահանության հրամաններ էին տալիս, նրանք մի ամբողջ ռասայի դատապարտում էին մահվան։ Նրանք սա լավ էին հասկանում և ինձ հետ զրույցներում որևէ փորձ չէին անում դա թաքցնելու… Ողջ մարդկության պատմությունը չունի նման սարսափելի էպիզոդ, ինչպիսին սա է»։

Հոյերն ընդգծել է, որ հետագա տարիներին մարդկությունն ականատեսը եղավ մեկ այլ սարսափելի ոճրագործության՝ Հոլոքոստի։ Նա ընդգծել է, որ Ներկայացուցիչների պալատում քննարկման դրված բանաձևն ուղղված չէ ներկայիս Թուրքիայի կառավարության դեմ։ «Սա պատմական փաստ է, որը չճանաչելու դեպքում կարող է կրկին տեղի ունենալ։ Երբ ասում եք «այլևս երբեք», պետք է գիտակցեք, թե դա ինչ է նշանակում»,- ասել է նա։

Դեմոկրատների ղեկավարը նշել է, որ խնդրի մասին անցնող տարիների ընթացքում բազմիցս է խոսել Թուրքիայի դեսպանների հետ։ «Ցավում եմ, որ մեր թուրք գործընկերները չեն ճանաչել կատարվածը, ինչպես դա արել են մեր գերմանացի գործընկերները։ Եթե նրանք սեփական ժողովրդին ասեն, որ կատարվածը սխալ է եղել, նման բան այլևս չի կրկնվի»։

Սթենի Հոյերի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրա զոհերի ոգեկոչումը ուշադրության կենտրոնում կպահի նաև աշխարհում այսօր տեղի ունեցող էթնիկ զտումների և բռնի տեղահանությունների խնդիրը։ Մասնավորապես, խոսքն առնչվում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։ «Ցավոք, մեր քուրդ դաշնակիցները, ովքեր մեզ հետ քաջաբար կռվեցին «Իսլամական պետության» դեմ, ստիպված են Թուրքիայի գործողությունների պատճառով Սիրիայի հյուսիսում լքել իրենց բնակավայրերը։ Թող Ներկայացուցիչների պալատում այսօրվա մեր քվեարկությունը հիշեցում լինի նախագահ Էրդողանին և նրա կառավարությանը, որ ԱՄՆ-ն հետևում է իրադարձություններին։ Մենք պետք է մեր հստակ ուղերձը հղենք ինչպես մեր հայ, այնպես էլ քուրդ եղբայրներին ու քույրերին՝ մենք ձեզ չենք լքի, այլևս երբեք»,- եզրափակել է խոսքերը դեմոկրատ գործիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում