Ապրիլի 11-ին Լոնդոնի Wartski հնագույն դահլիճում ցուցադրվել է Ֆաբերժե հավկիթը, որը նախկինում կորած էր համարվում: Այն պատրաստվել էր Ռուսաստանի կայսր Ալեքսանդր III-ի համար, հաղորդում է Euromag-ը::
Այս նմուշը պատրաստվել էր 1887թ.` որպես Զատկի նվեր կայսրուհի Մարիա Ֆյոդորովնային: Հեղափոխությունից հետո և բոլշևիզմի ժամանկաշրջանում այս խորհրդավոր հավկիթը հայտնվել է Միացյալ Նահանգներում:
Հետագայում հավկիթը վաճառվել է ութ հազար ֆունտով: Այն վաճառքի էր հանվել համացանցով`որպես մետաղական ջարդոն:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ խոսքը հեղափոխության տարիներին կորած նմուշի մասին է, որից հետո դրա արժեքը մեծանում է` հասնելով 20 մլն-ի: Wartski ընկերությունը պատրաստվում է ներկայացնել այն հանրությանը:
Հավկիթի ներսում թաքնված է կանացի ժամացույց:
Ֆաբերժեի ձուն հնարավոր կլինի տեսնել ապրիլի 14 – ից 17-ը:








































