Sunday, 05 05 2024
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը

Մեր գլխին իրոք վտանգ է կախված. Հայաստանը խանգարում է պանթյուրքիստական քաղաքականության իրագործմանը

«Թուրքիան Սիրիայում ոչ միայն անվտանգության գոտի ստեղծելու նպատակ է հետապնդում, այլ փաստորեն փորձում է իրագործել հեռու գնացող ծրագիր, որը կոչվում է «Ազգային ուխտ», ինչպես գիտեք՝ այն ընդունվել է 1920-ին՝ երիտթուրքերի կողմից: Վերջինս վերաբերում է Թուրքիայի սահմանների և տարածքների ամբողջականությանը և անվտանգությանը: Նրանք այդ մասին, իհարկե, չեն խոսում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ Թուրքիան կարող է հասնել մինչև իրաքյան Մոսուլ, որտեղ գտնվում են ամենանավթաբեր շրջանները:

Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ տեղի է ունենում ընդհանրապես աշխարհաքաղաքական իրադրության և ռելիեֆի շատ կտրուկ փոփոխություն: Նավասարդյանի խոսքերով՝ Միացյալ Նահանգների հեռանալը Սիրիայից ձևական բնույթ է կրում, միևնույն ժամանակ, այս պահին շահեց Ռուսաստանը, որը կարողացավ թուրքերի ձեռքով, առանց մի կրակոցի, գոնե այս շրջանում հեռացնել Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքից: «Սա համարում եմ ռուսական դիվանագիտության փայլուն հաղթանակը: Այսօր Ռուսաստանը համարվում է Մերձավոր Արևելքի համար մեկ պետությունը»:

Տարածաշրջանային զարգացումները, ստեղծված իրավիճակը գնահատելով Հայաստանի դիտանկյունից՝ Նավասարդյանը փաստեց, որ դեպքերի զարգացումը ցույց տվեց, որ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու պաշտոնական Երևանի որոշումը ճիշտ էր: «Հայաստանը փաստորեն դուրս է գալիս միջազգային ասպարեզ՝ որպես հեղինակավոր պետություն, որի հետ չեն կարող հաշվի չնստել… Կարծում եմ, որ հետագայում Հայաստանը անպայմանորեն պետք է շարունակի այդ քաղաքական գիծը, մասնավորապես Սիրիայի, Մերձավոր Արևելքի հանդեպ»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության ոլորտում անելիքներին՝ Նավասարդյանը փաստեց, որ Հայաստանը քաղաքական կոնցեպցիաներ չունի՝ ի տարբերություն, օրինակ, մեր հարևան Ադրբեջանի: «Այն հայտարարությունները, որ եղան սրանից մի քանի օր առաջ Բաքվում՝ կապված Զանգեզուրի հետ, կապված մուսուլմանական աշխարհի մեջ սեպ խրած Հայաստանի հետ, որ պետք է վերացվի, դրանից առաջ խոսվեց Նժդեհի մասին, այս ամենը մի շղթայի օղակ է և վկայում է այն մասին, որ մեր գլխին իրոք վտանգ է կախված: Եվ նման հայտարարություններին արձագանքելը, խոսնակի մակարդակով, ոչինչ չի տա: Պետք են շատ ակտիվ, կազմակերպված գործողություններ համաշխարհային քաղաքականության խորապատկերին հասկացնելու համար՝ տեսեք՝ ինչ է կատարվում: Այս քաղաքականությունը, որը վարում են Թուրքիան և Ադրբեջանը, փաստորեն ուղղված է մի փոքր Հայաստանին վերացնելու այն ճանապարհից, որը խանգարում է պանթյուրքիստական քաղաքականության իրագործմանը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում