Friday, 07 06 2024
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ

Այնպես չէ, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած առաջարկները մեխանիկորեն ներառելու ենք նախագծում․ փոխնախարար

Անցած շաբաթ կառավարության նիստում հաստատվեց «Դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը»։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում արդարադատության նախարարության մշակած Դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանացել։

Ռազմավարությունում նախատեսված են ոչ միայն դատարանների արմատական փոփոխություններ, այլ ընդհանրապես դատական համակարգի բոլոր մարմինների։ Արդյունքում, ըստ ձեզ, դատական համակարգն ավելի արդար և հանրության կողմից ավելի վստահված կդառնա՞, թե՞ ոչ․ «Առաջին լրատվական»-ի հարցին արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո։ Մենք մեր առջև դրել ենք հենց այդ նպատակը։ Ընդ որում, Վենետիկի հանձնաժողովի կարծիքում նշված է, որ այս նախագիծն ուղղված է դատավորների հաշվետվողականության ավելացմանը և դատական համակարգում կոռուպցիայի կանխարգելման ծրագրի իրականացմանը։ Այսինքն՝ ձեր հարցի պատասխանն արտացոլված է հենց առաջին նախագծում»։

Իսկ սա մեզ, գլոբալ առումով, ի՞նչ կտա․ «Առաջին լրատվական»-ի հարցին Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց․ «Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ուղղված է Դատական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին, ու այն մեզ մի քանի բան կտա։ Նախ՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկների հիման վրա ավելի կկատարելագործենք փաթեթը, երկրորդ՝ հիմք կընդունենք, որ մեր կողմից ներկայացված առաջարկները համարվել են առաջադեմ և չեն հակասել եվրոպական որևէ չափանիշի։ Արդեն իսկ առաջարկների հիման վրա լրամշակված տարբերակը կներկայացնենք Ազգային ժողով»։

Փոխնախարարը նաև հավելեց, որ, այո, կան նաև քննադատական կարծիքներ այս նախագծի վերաբերյալ, և տարօրինակ կլիներ, եթե դրանք չլինեին։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում