Thursday, 06 06 2024
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն

Պայթյունավտանգ իրավիճակ

Հայ-վրացական հարաբերությունները տագնապալի օրեր են ապրում՝ վտանգավոր լիցքերով և հեռանկարներով: Խոսքը պետական մակարդակով հարաբերության մասին չէ, քանի որ այստեղ կարծես թե կան փոխըմբռնման իրողություններ և ինչ-որ համաձայնություններ՝ առնվազն սրացումներ թույլ չտալու հարցում: Սակայն խնդիրը հենց այն է, որ հայ-վրացական հարաբերություններ ասվածը տարիներ շարունակ պատկերանում է ընդամենը հենց այդ պետական մակարդակի` իշխանությունների շփման մակարդակի շրջանակում, և հենց դա է համարվում հայ-վրացական հարաբերություն։ Մինչդեռ իրական հարաբերությունն ավելի լայն է և ներառում է նաև ժողովուրդներին, հասարակություններին՝ նրանց կրոնական, մշակութային, սոցիալ-հոգեբանական բոլոր բաղադրիչներով:

Եվ, ահա մենք տեսնում ենք, հատկապես վերջին օրերին տեղի ունեցած, այսպես ասած՝ միջեկեղեցական իրադարձությունների շրջանակում, որ այս առումով հայ-վրացական հարաբերությունները գրեթե ծայրաստիճան լարված են, ու մի փոքր կայծը կարող է բռնկել դրանք: Իրավիճակը հատկապես լարվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած այցից, ինչպես նաև Վրաստանում այլ եկեղեցիների իրավական կարգավիճակի մասին Վրաստանի իշխանության կայացրած որոշումից հետո: Եվ իրավիճակն այնպես լարվեց, որ Վրաստանի խորհրդարանը ստիպված եղավ իր այդ որոշումից օրեր անց փոխել այն, ու եկեղեցիներին, այդ թվում՝ և Հայ Առաքելականին, ոչ թե իրավական կարգավիճակ տալ, այլ ընդամենը տալ իրավաբանորեն գրանցվելու հնարավորություն: Ըստ էության, դա էլ կարգավիճակ է, սակայն շատ նեղ կարգավիճակ, որը Հայ Առաքելական եկեղեցուն թույլ չի տա, այսպես ասած՝ հետամուտ լինել Վրաստանում հայկական եկեղեցիների պաշտպանության իրավական կարգավիճակին:

Փաստորեն, Վրաստանի իշխանությունը տեղի տվեց վրաց եկեղեցու և ազգայնական ալիքի ճնշմանը՝ չգտնելով հակահայ ալիքը զսպելու այլ տարբերակ, այլ միջոց: Կասկած չկա, որ հայկական կողմն էլ չի գնա սուր գնահատականների և կփորձի նպաստել իրավիճակի մեղմացմանը: Սակայն փաստն այն է, որ երկու երկրների իշխանությունները ահռելի անելիք ունեն հանրային, ժողովրդական մերձեցման ուղղությամբ, որովհետև երբ նման սահմանային իրավիճակներում տեսնում ես հայ-վրացական հարաբերությունների լարումը, ապա դժվար է դրանք, ասենք, ավելի մեղմ համարել, քան հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Գուցե գույները մի փոքր խտացնում ենք, սակայն վրացիների վերաբերմունքը հայերի հանդեպ երբեմն հասնում է հենց նման ծայրահեղությունների, ինչը լրջագույն խնդիր է նույնիսկ միջազգային մակարդակով, հատկապես եվրակառույցների համար, որոնք հայտնում են տարածաշրջանային ինտեգրման շահագրգռություն և քայլեր են անում ու միլիոնավոր դրամաշնորհներ ծախսում այդ ուղղությամբ: Նաև, մյուս կողմից, տեղի ունեցածում կարող է լինել մեկ այլ ասպեկտ էլ:

Բանն այն է, որ Վրաստանի իշխանությունը փոքր-ինչ զարմանալի արագությամբ որոշեց լուծել իրավական կարգավիճակի խնդիրը: Եվ չի բացառվում, որ դրան հաջորդած հակահայ հիստերիան նրա համար էր, որ կատարվեր հենց այդ հետադարձ քայլն, ու փոխվեր մի քանի օր առաջ ընդունած օրենքը, իսկ պաշտոնական Թբիլիսին էլ Երևանին կասեր, թե՝ տեսեք, ես ամեն ինչ արեցի հարցը լուծելու համար, բայց նահանջեցի ընդամենը ազգամիջյան բախումներ թույլ չտալու համար: Այսինքն՝ պետք չէ բացառել, որ Հայ Առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի այդ չարչրկված հարցի առումով Վրաստանի իշխանությունը բավական հետաքրքրական կոմբինացիա խաղարկեց՝ մի կողմից լավամարդ դուրս գալով Հայաստանի իշխանության և հասարակության աչքին, մյուս կողմից, ըստ էության, հարցը չլուծելով կամ լուծելով ընդամենը «երկու քայլ առաջ` մի քայլ հետ» տարբերակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում