Երաժիշտ Քանյե Ուեսթը քննադատել է իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի զգեստը, որով նա մասնակցել է Met Gala Costume Institute պարահանդեսին ամերիկյան Մետրոպոլիտեն-թանգարանում: Այդ մասին հեռուստաաստղը պատմել է «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի հերթական թողարկման ժամանակ, գրում է Sky News-ը:
Երեկույթի համար Քիմն ընտրել էր ամուր կորսետով կիսաթափանցիկ մարմնագույն զգեստ, որի հեղինակը ֆրանսիացի դիզայներ Թյերի Մյուգլերն էր:
Ուեսթը հայտարարել է, որ կնոջ զգեստը «չափազանց սեքսուալ» էր, և նրան դուր չի գալիս, երբ Քիմը «պարծենում է իր մարմնով»: Նրա խոսքերով, նա միանգամից չի գիտակցել, որ իր համար տհաճ է իր կնոջը և իր երեխաների մորը կիսամերկ տեսնել:
«Կորսետը դա ներքնազգեստի ձև է: Դա սեքսուալ է: Բայց ո՞ւմ համար է այդ ընդգծված սեքսուալությունը»,- վրդովվել է ռեփերը:
Նա նաև խոստովանել է, որ «ցավ էր ապրում», երբ իր կինը լուսանկարներում շատ սեքսուալ տեսք է ունենում: