Friday, 07 06 2024
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել

«Էս մարդուն բռնել են հավայի…». Արտյոմ Կանևսկոյի գործով հարցաքննվել է նրա զրահապատ մեքենայում հայտնաբերված զենք-զինամթերքի տերը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց քրեական աշխարհում որպես Արտյոմ Կանևսկոյ հայտնի Արտյոմ Հարությունովի գործի դատական քննությունը:

Արտյոմ Հարությունովին մեղադրանք է առաջադրված ապօրինի զենք, զինամթերք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Նրա խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է:

Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Հարությունովն իր կողմից օգտագործվող զրահապատ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է մեկ այլ անձի` Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնալից կարաբին՝ պահեստատուփով լիցքավորված, ինչպես նաև՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ ու մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներով:

Թվարկված զենքն ու զինամթերքը հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի՝ հիշյալ ավտոմեքենայի զննությամբ, Հարությունովին բերման ենթարկելու օրը՝ 2019 թվականի հունվարի 12-ին:

Զննությունը կատարվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության բակում, այն սկսվել է ժամը 23:30-ին և ավարտվել է ժամը 00:10-ին: Մեքենայի զննության մասնակից Ա. Հարությունովը հայտարարել է, թե մեքենան հաշվառված է իր ծանոթ Վիտալի Մ.-ի անունով, սակայն պատկանում է իրեն:

Հարությունովը նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել:

Դատարանում Հարությունովը հայտարարել է, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նա գրավոր հայերենին լավ չի տիրապետում, այդ պատճառով գործի քննությանը ներգրավված է հայերեն-ռուսերեն-հայերեն թարգմանության մասնագետ:

Դատարանն արդեն հետազոտել է Հարությունովի մեքենայում հայտնաբերված զենքն ու զինամթերքը:

Դատական այս նիստին հարցաքննվեց վկա Մյասնիկ Մատինյանը, ում անվամբ հաշվառված է Հարությունովի վարած մեքենայում հայտնաբերված զենքը:

Վկան զինծառայող է, նախորդ նիստին չէր ներկայացել զինավարժություններին մասնակցելու պատճառով:

Վկան հայտնեց, թե Արտյոմ Հարությունովին ճանաչում է 2011 թվականից: Մահացել էր իր «ախպերը», ով մտերիմ էր Արտյոմի հետ: Վերջինս օգնել է Մյասնիկին, այդ ժամանակից նրանք շփվել են, ներկայումս էլ նորմալ հարաբերությունների մեջ են. «Արտյոմն ինձ օգնել ա, մենակ լավ բաներ, բարի գործեր ա արել»,- ասաց վկան:

Վկան նշեց, թե որոշել էր Արտյոմի հետ գնալ… նապաստակի որսի: 2019 թվականի հունվարի 11-ին՝ ուրբաթ օրը, ծառայությունից հետո օրինական կարգով իրեն պատկանող որսորդական հրացանն ու զինամթերքը վերցրել, առանց զեկուցագիր գրելու շտապել է Երևան: Մտածել է՝ շաբաթ օրը կգնան որսի: Նախապես Արտյոմին ոչինչ չի ասել. «Մտածեցի՝ ես ազատ եմ, ինքն էլ ազատ կլինի»,- ասաց վկան:

Արտյոմի սովորություններին ծանոթ լինելով՝ իմացել է, որ նա «տրինաժորնի զալում» կլինի: Գնացել է մարզասրահ: Արտյոմը «պարապում էր»՝ վազում էր: Ինքն ասել է՝ խնդրում եմ մեքենայիդ բանալին տուր: Չի ասել՝ ինչի համար է ուզում, Արտյոմն էլ չի հարցրել: Արտյոմի վարած մեքենան գիտեր՝ «Տոյոտա» էր, բանալին վերցրել է, գնացել, բացել է մեքենան, իր հետ բերած, իրեն օրինական կարգով պատկանող որսորդական հրացանը, պահեստատուփերը, ինչպես նաև կտորից տոպրակը, որի մեջ «պատրոններն» էին, դրել է Արտյոմի մեքենայի «բագաժնիկը», որպեսզի դրանք իր ձեռքին չմնան, միևնույնն է՝ միասին էին գնալու որսի:

Դրանից անմիջապես հետո իրեն զանգել, շտապ կանչել են ծառայության վայր՝ քանի որ առանց զեկուցագրի էր եկել, պետք է անհապաղ նորից մեկներ ծառայության վայր՝ ասել են, որ հրամանատարությունը շտապ կանչում է. «Խառը վիճակ էր, պիտի շուտ հասնեի ծառայության վայր՝ հրամանատարությունը սրոչնի հարցրել էր… Ես էլ պաշտոնս չկորցնելու համար ափալ-թափալ հետ եմ գնացել՝ առանց Արտյոմին տեղյակ պահելու, թե ինչ եմ թողել իր մեքենայի մեջ…»:

Հաջորդ օրը «ինտերնետային կայքերից» վկան իմացել է, որ Արտյոմ Հարությունովին մեքենայով հանդերձ բերման են ենթարկել ու մեքենայի մեջ հայտնաբերել են զենք-զինամթերք, որը պատկանում էր իրեն՝ իր անուն-ազգանունն էլ կար կայքերում…

«Էս մարդուն բռնել են հավայի, իմ անփութության պատճառով»,- եզրափակեց իր ցուցմունքը վկա Մյասնիկը:

Նրա հարցաքննությունն ավարտվեց:

Դատարանն անցավ ամբաստանյալ Արտյոմ Հարությունովի (Կանևսկոյի) հարցաքննությանը: Վերջինս ասաց, թե հրաժարվում է ցուցմունք տալուց: Դատարանը չկարողացավ հրապարակել նաև ամբաստանյալի նախաքննական որևէ ցուցմունք, քանի որ Հարությունովը նախաքննության ընթացքում ևս հրաժարվել էր ցուցմունքներ տալուց:

Դատարանն անցավ նոր ապացույցներ ձեռք բերելու, հետազոտելու միջնորդություններին:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հովսեփ Սարգսյանը հանդես եկավ լրացուցիչ վկաներ դատարան հրավիրելու և հարցաքննելու երկու միջնորդությամբ:

Պաշտպանը նշեց, որ 2019 թվականի հունվարի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել 7 անձ, այդ թվում՝ իր պաշտպանյալ Արտյոմ Հարությունովը: Նրա հետ բերման ենթարկված 6 անձինք՝ Տիգրան Թ.-ն, Աշոտ Գ.-ն, Ռոման Մ.-ն, Վահագն Գ.-ն, Արթուր Մ.-ն ու Արման Գ.-ն հարցաքննվել են, բայց վարույթն իրականացնող մարմինը նրանց չի ընդգրկել դատակոչի ցուցակի մեջ:

Պաշտպանը նշեց, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության բակում իր պաշտպանյալի մեքենան ենթարկվել է անօրինական խուզարկության, բայց այդ գործողությունը ձևակերպվել է որպես մեքենայի զննություն: Ըստ պաշտպանի՝ կատարվել են գործողություններ, որոնք պայմանավորված են եղել իր պաշտպանյալի՝ Հարությունովի անձով: Եվ ներկայումս նա է ամբաստանյալի աթոռին:

Պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել ու հարցաքննել վերոհիշյալ վեց անձանց, ովքեր բերման էին ենթարկվել Արտյոմ Հարությունովի հետ: Նրանք կարող են քննության համար կարևոր տեղեկություններ հայտնել իրենց բերման ենթարկելու և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ՝ արդյո՞ք գործողությունները կատարվել են օրենքի սահմաններում: Ըստ պաշտպանի՝ քրեադատավարական ընթացակարգի կոպիտ խախտումներ են եղել: Եվ հիշյալ վկաների հարցաքննությունները, ըստ պաշտպանի, կարող են վեր հանել դատավարական բացթողումները, որոնք թույլ են տրվել:

Պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել ու հարցաքննել նաև Արտյոմ Հարությունովին բերման ենթարկելու, նրա մեքենան զննության ենթարկելու գործողություններին ներգրավված թարգմանին՝ Արթուր Մ.-ին: Պաշտպանը կասկած հայտնեց, որ թարգմանը, միգուցե, եղել է վարույթ իրականացնող մարմնի «թաքնված աշխատակից», քանի որ նրա ներգրավումը կատարվել է խախտումներով: Նախ՝ բերման ենթարկված Արտյոմ Հարությունովը պահանջել է իր փաստաբանների ներկայությունը: Փաստաբանները, այդ թվում՝ Հովսեփ Սարգսյանը, ժամանել են, նրանք հիշյալ թարգմանի հետ կանգնած են եղել անցակետում. «Մեզ անհայտ եղանակով թարգմանին մտցրել են բակ՝ մենք չենք տեսել՝ նա ոնց է հայտնվել ներսում և ոնց է ստորագրել արձանագրությունները»,- ասաց պաշտպանը: Նաև նշեց, որ թարգմանի լիազորագիրը տրված է հունվարի 13-ի ամսաթվով, բայց նա ներգրավվել է հունվարի 12-ին սկսված գործողությունների ժամանակ ու ստորագրել է այդ գործողությունների վերաբերյալ արձանագրությունները: Այսինքն՝ հունվարի 12-ին տվյալ թարգմանը լիազորված չէր ու չէր կարող ներգրավվել գործողությունների կատարմանը: Նաև՝ Արտյոմ Հարությունովին չեն պարզաբանվել թարգմանին բացարկ հայտնելու հիմքերը՝ միգուցե տվյալ թարգմանը անձեռնահաս էր…

Մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանն առարկեց պաշտպանի երկու միջնորդությունների դեմ՝ նշելով, որ պաշտպանը հիշատակեց քրեադատավարական ընթացակարգի խախտումների մասին: Եթե պաշտպանական կողմը կասկածներ ունի առերևույթ չարաշահումների վերաբերյալ, դրանք այլ ընթացակարգերով կարող են պարզվել, հիշյալ վկաներին դրա համար դատարան հրավիրելու անհրաժեշտություն չկա՝ ըստ մեղադրողի:

Դատարանը կողմերին լսելով՝ որոշեց բավարարել պաշտպանի երկու միջնորդությունները՝ նշելով, որ պետք է պաշտպանվի «կոնֆրոնտացիայի սկզբունքը»՝ ամբաստանյալը պիտի հնարավորություն ունենա հարցաքննելու ոչ միայն իր դեմ ցուցմունք տված անձանց, այլև հօգուտ իրեն ցուցմունք տվածներին: Պաշտպանը մատնանշել է, որ իրավասու մարմինը վեց անձի ներկայությամբ գործողություններ է իրականացրել, հիշյալ անձինք կարող են տեղեկություններ հայտնել տվյալ գործողությունների վերաբերյալ:

Դատական հաջորդ նիստին՝ նոյեմբերի 11-ին, դատարանը կհարցաքննի պաշտպանի միջնորդությամբ դատարան հրավիրվելիք լրացուցիչ վկաներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում