Friday, 10 07 2026
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին

Հրայր Թովմասյանի «թաքցրած» ունեցվածքը

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին բավականին աղքատիկ է ներկայացրել իր ունեցվածքը։ Մեր ձեռքի տակ են հայտնվել ՍԴ նախագահի անշարժ գույքերի և դրանք թաքցնելու մասին բավականին ուշագրավ տեղեկություններ։

Մասնավորապես մեր տեղեկություններով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բնակվում է Երևանի փոքր կենտրոնում՝ Բուզանդի փողոցում գտնվող բավականին մեծ և ընդարձակ բնակարանում, որի 213.5 քմ մակերեսը ձևակերպված է իր անունով և այն գնել է 2013 թ-ին 83 մլն դրամով, իսկ մյուս՝ 65.8 քմ մակերեսը, որը գնել է 27 մլն դրամով ձևակերպել է կնոջ քրոջ անունով։ Հետաքրքիրն այն է, որ այս բնակարանի 1 քմ-ի արժեքը, ըստ պայմանագրի ստացվում է 830 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, բայց մեզ հայտնի է դարձել, որ Բուզանդի փողոցում գտնվող բնակարանների 1քմ-ի շուկայական արժեքը 2013թ․ եղել է 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Բացի այդ, Թովմասյանն իր այս ընդարձակ բնակարանը շքեղ վերանորոգել է և կահավորել։

Սա Թովմասյանի միակ անշարժ գույքը չէ։ Հավատարիմ մնալով իր նախկին աշխատելաոճին, նախկին նախարարը կրկին կնոջ քրոջ և վերջինիս ամուսնու անունով է գրանցել հերթական անշարժ գույքը, Ալեք Մանուկյան փողոցի թիվ 8/1 շենքի 1-ին հարկի տարածքը(շուրջ 131 քմ), որը գնել է «ֆանտաստիկ գնով»՝ ընդամենը 3 մլն դրամով։ Այստեղ զավեշտալին այն է, որ առուվաճառքի գործարքի ժամանակ, գույքը վաճառողի անունից որպես լիազորված անձ հանդես է եկել նույն ինքը՝ Հրայր Թովմասյանը։ Բայց այս գործարքում կա մի հետաքրքիր փաստ, որ վաճառողը տվյալ տարածքը 2006 թ․ գնել է 52 մլն դրամով, իսկ 2009թ-ին, չգիտես ինչու վաճառել է 17 անգամ ավելի պակաս գնով՝ 3 մլն դրամով։ Հետագայում այս նույն տարածքը Հրայր Թովմասյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոն զբաղեցնելու տարիներին, շուրջ 2 տարի ամսական բավականին խոշոր գումարով հանձնել է վարձակալության «Նոտարական պալատ» ՊՈԱԿ-ին, որը գործում է արդարադատության նախարարության ենթակայության ներքո։

ՍԴ նախագահի անշարժ գույքերը սրանով չեն սահմանափակվում։ Պարզվում է Բուզանդի շենքում, որտեղ բնակվում է Հրայր Թովմասյանը, կա շուրջ 22 քմ մակերեսով ավտոկայանատեղի, որը Թովմասյանի դուստրը, որպես նվեր ստացել է մորաքրոջ աղջկանից, ով 2014թ․ օգոստոսի 1-ին գնել է 12 մլն դրամով և 4 օր անց՝ օգոստոսի 5-ին նվիրել է Թովմասյանի դստերը։

Բայց սա մորաքրոջ աղջկա կողմից Թովմասյանի դուստրերին արված միակ նվերը չէ։ Նույն մորաքրոջ աղջիկը 2014 թ․ ավտոսրահից շուրջ 9 մլն դրամով գնել է «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենա և նվիրել Թովմասյանի մյուս դստերը։

Փաստորեն ստացվում է, որ նախկին ՀՀԿ-ականն ու ներկայիս ՍԴ նախագահն այս ամբողջ ունեցվածքը հասցրել է ձեռք բերել, ամենայն հավանականությամբ արդարադատության նախարար աշխատելու տարիներին կուտակած գումարներով։ Հատկանշական է նաև այն, որ իր բարեկամների անուններով, մասնավորապես՝ կնոջ քրոջ, նրա ամուսնու և նրանց աղջկա անուններով ձևակերպված տարածքները մինչ օրս փաստացի պատկանում են Հրայր Թովմասյանին, իսկ տնօրինումը որպես լիազորված անձ իրականացնում է իր մտերիմներից մեկի միջոցով։

Հետաքրքիր է, թե որտեղից է նախկին ՀՀԿ-ականն այսքան գումարներ կուտակել, որ կարողացել է իրեն թույլ տալ քաղաքի կենտրոնում ունենալ նման անշարժ գույքեր, աստղաբաշխական թվերի հասնող շքեղ վերանորոգում կատարել և որ ամենակարևորն է՝ թաքցնել գումարների ծագման աղբյուրն ու ներկայանալ շարքային պաշտոնյային հասու հայտարարագրով։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում