Friday, 10 07 2026
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

ՄԻՊ-ի կողմից բարձրացված խնդրին պետք է օրենսդրական լուծում տրվի. ՍԴ

Սահմանադրական դատարանը, այսօր գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց վերջինիս վարույթը կարճել: Այս մասին հաղորդում է  «Փաստինֆո»-ն:

 Միևնույն ժամանակ դատարանը համաձայնեց ՄԻՊ-ի կողմից բարձրացված խնդրի հետ և իր իրավական դիրքորոշումներում, մասնավորապես, նկատի ունեցավ, որ շրջանառության մեջ է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծը, որում անպայման պետք է հաշվի առնվեն ՍԴ իրավական դիրքորոշումները և ՄԻՊ-ի կողմից «բարձրացված այս կարևորագույն խնդիրը օրենսդրական իր լուծումն ունենա՝ հետագա հայեցողական լայն մեկնաբանությունների տեղիք չտալու համար»:

 ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, վիճարկվող 37-րդ հոդվածով՝ «Վարչական տույժ նշանակելու ժամկետները», մասնավորապես, սահմանվում է, որ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

 Որոշման եզրափակիչ մասը հրապարակած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, մասնավորապես, արձանագրեց, որ ՄԻՊ-ի կողմից բարձրացված հարցը գլխավորապես հանգում է նրան, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի առկա կարգավորումների պայմաններում «վարչական պատասխանատվության ենթարկված անձը վարչական մարմնի կողմից իրավախախտման շարունակվող և տևող որակվելու հանգամանքին հակադարձելու հնարավորություն չի ունենա, որովհետև հստակ չի կարող ընկալել, թե կոնկրետ ո՞ր դեպքում իր կողմից կատարված իրավախախտումը ինչո՞ւ է վարչական վարույթն իրականացնող մարմնի կողմից որակվել տևող կամ շարունակվող»:

 

 Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում