Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Որոշ մարդիկ սկանդալային հայտարարություններով ուզում են կենտրոնում լինել․ նրանք պարտված են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը:

– Տեղեկատվական տեխնոլոգիաների Երևանում անցկացվող համաշխարհային համաժողովն ի՞նչ տպավորություն է թողնում:

– Կարծում եմ՝ կայացավ. հիմնական կարգախոսը «Ապակենտրոնացման ուժը», նշանակում է, որ աշխարհի ցանկացած երկիր, անկախ իր մեծությունից ու աշխարհագրական դիրքից, կարող է լինել աշխարհի կենտրոն, այսօր մենք աշխարհի կենտրոնում ենք: Ես նկատել եմ, որ ՏՏ ոլորտի աշխարհի բոլոր մեծություններն այնտեղ էին, և հայկական ընկերությունները նրանց հետ որպես հավասարը հավասարի են քննարկում, և զեկուցողները հավասարաչափ ներկայացված են թե՛ Հայաստանից, թե՛ դրսից: Ես նկատեցի կոնստրուկտիվ համագործակցություն: Մարդիկ խոսում էին նույն լեզվով, նույն թեմաներից, նույն մակարդակով: Արդեն որոշ արդյունքներ կան: Հայաստանի ՀՆԱ-ի 7 տոկոսը ՏՏ ոլորտն է ապահովում… Կարևոր է, որ հնարավորություն ունենանք ավելի շատ ոլորտներում կիրառել տեխնոլոգիաները: Զուտ իմիջային տեսակետից էլ այս համաժողովն ունի դրական նշանակություն:

– Հայաստանի տեղեկատվական տիրույթում տարածվող տեղեկություններից կարծես սկանդալի հոտ է գալիս, երեկ Երևանին միացավ նաև Ստեփանակերտը: Ինձ անհանգստացնում են հատկապես Ստեփանակերտից եկող հայտարարություններն ու քաղաքական գնահատականներն այս կամ այն անձի կամ երևույթի վերաբերյալ: Ինչո՞ւ է Արցախից գալիս այդպիսի ինֆորմացիա:

– Նախ՝ Հայաստանում տարբեր հարթակներում, որոնք պարզ է, թե ում են պատկանում, երեք տեսակի նյութեր եմ տեսնում. առաջին՝ հատուկ փորձ է արվում կեղծ լուրերով մթնոլորտը փչացնել, ժողովրդի մեջ հուսահատություն սերմանել, երկրորդ՝ այս մարդիկ չեն հավատում, որ առանց իրենց որևէ դրական բան կարող է լինել, դա պարզ տեքստով գնում է՝ եթե դա հանրապետականը չի անում, ուրեմն հնարավոր չէ, որ անեն, չի հաջողվի: Եվ երրորդ՝ մեկ-մեկ մտածում եմ, որ անկեղծորեն այս մարդիկ ուզում են, որ Հայաստանը չզարգանա, հեղափոխական թիմը տապալվի, և ժողովուրդը հիասթափվի, նրանք կարծում են, որ եթե ժողովուրդը հիասթափվի, նորից իրենց է ուզելու տեսնել իշխանության, բայց ես այդպես չեմ համարում: Ինչ վերաբերում է Արցախին, ապա այնտեղ ավելի քիչ են՝ ընդամենը մեկ-երկու անհատներ են, որոնց հայտարարությունները երևի թե նախընտրական մթնոլորտի հետ են կապված, կամ նրանք համարում են, որ այստեղ հիմա քրեական գործով որպես ամբաստանյալ անցնողներն իրենց ընկերներն են, և եթե իրենց ընկերն է, ապա չպետք է հետապնդվի, այս տրամաբանությունից էլ գալիս է նրանց զայրույթը: Եվ չեմ բացառում, որ մարդիկ կան, որոնք ուղղակի ուզում են կենտրոնում լինել:

– Հայաստանի վարչապետին ահաբեկիչ անվանելո՞վ:

– Իհարկե, դա ծիծաղելի կլիներ, եթե տխուր չլիներ: Սրանով սկանդալային մասն ընդգծում են, որ կենտրոնում լինեն, փորձում են ցույց տալ, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչպես որ նախկինում Սերժ Սարգսյանի ժամանակ դավադրություններ են եղել, և նա պատրաստ էր 5 տարածքը տալ, հիմա էլ է այդպես, գիտեմ՝ ինչ համար են նրանք այդպես անում, բայց համարում եմ սխալ: Կարևորը՝ չեմ կարծում, որ ընտրությունների ժամանակ Արցախի ժողովուրդը կարող է նրանց ետևից գնալ և հավատալ նրանց այդ հայտարարություններին: Չեմ ուզում երկար Արցախում տիրող մթնոլորտի վերաբերյալ խոսել, որը քաղաքական է և կապված է ընտրությունների հետ:

– Բայց դա պարզ սև փիա՞ր է, թե՞ խորքային հաշվարկ կա տակը:

– Չէի ասի խորքային, որովհետև բոլորը, ովքեր նախկինում այս տեսակի հաշվարկ են արել, միշտ պարտվել են… Որպես արտաքին քաղաքականությանն առնչվող մարդ՝ ես կուզենայի լսել Արցախի նախագահի թեկնածուների ծրագիրը ոչ միայն ղարաբաղյան խնդրի լուծման հարցում (ինձ թվում է՝ այս հարցում բոլորը նույն տեսակետը կունենան), այլ Լեռնային Ղարաբաղի զարգացման վերաբերյալ… Նախագահն այնտեղ միայն մենեջեր չէ, պետություն պետք է ղեկավարի, իսկ պետություն ղեկավարողը պետք է ունենա դոկտրին, զարգացման ռազմավարություն: Այդ չափն անցնող պիտակները, որոնք վերաբերում են Հայաստանի ռազմավարությանը և բարձրաստիճան մարդկանց, մասնավորապես Ն. Փաշինյանին, չեմ կարծում, որ ճիշտ են և որևէ արդյունք կամ հեռանկար կունենան:

– Պետք է Երևանն արձագանքի՞ և ի՞նչ մակարդակի, էլ չեմ ասում Արցախի իշխանությունների արձագանքի մասին:

– Մի քանի լրագրող ինձ դիմել են, որ մեկնաբանեմ, ես հրաժարվել եմ, որովհետև համարում եմ, որ դա նախընտրական շրջանակներում է, և այդ մարդիկ ինձ հետ չպետք է բանավիճեն, ընտրությունների ժամանակ նրանք դուրս են գալիս իրենց հասարակության առջև մի բան ներկայացնելու և գնահատական ստանալու: Լավ կլինի, որ ՀԿ-ները կամ առանձին գործիչներն արձագանքեն, և համոզված եմ, որ դա կլինի Արցախի հանրության կողմից:

– Մեկ այլ օրինակ բերեմ. այսօր շատ լրատվամիջոցներ, կայքեր պաշտպանության նախարարին «պաշտոնից ազատել էին», պարզվեց՝ դա սուտ է. արդյո՞ք սա ինֆորմացիոն սադրանք է, թե՞ այլ հաշվարկ էլ կա, որ այս կեղծիքը տարածվելով՝ ինչ շղթայով կարող է անցնել և ինչ հետադարձ էֆեկտ կարող է ունենալ:

– Ինձ թվում է՝ այդպիսի լուրերով փորձում են խուճապ առաջացնել մարդկանց մոտ, որովհետև պաշտպանության նախարարը միայն մարդ չէ, այլ ինստիտուտ է, պաշտպանության համակարգում մեծ դերակատարություն ունեցող անձ, և երբ որ ասում են, որ պահանջում են նրա հրաժարականը, ստվեր են գցում պաշտպանության հնարավորությունների վրա: Ես չեմ բացառում, որ եղել են և կլինեն պաշտոնանկություններ և ինքնակամ հրաժարականներ, այդ պրոցեսը չպետք է սկանդալային դարձնել, մարդիկ կան, որ կա՛մ իրենց կոնցեպտը չի համապատասխանում իրավիճակին, կա՛մ իրենք իրենց չեն պատկերացնում համակարգում, բայց այս ձևով նախապես լուրեր տարածել, որը չի համապատասխանում իրականությանը, արդեն այլ նպատակ է հետապնդում:

– Նախկին նախագահ Քոչարյանն ասում է, որ այս իշխանությունը սպառնալիք է երկու պետությունների համար:

– Դատավարությունը սկսվում է, և նա հիմա ավելի շատ պետք է մտածի, թե ինչպես պետք է արդարանա մեղադրանքների համար, որոնք ներկայացված են մի քանի հատորով: Հասկանում եմ, որ կարելի է խորամանկություններով հետաձգել, ՍԴ-ն դարձնել առաջին ատյանի դատարանի մակարդակի, կարելի է Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ դիմել, բայց մի օր սկսվելու է դա, և թող մտածի, թե ինչ է պատասխանելու: Չեմ կարծում, որ նա իր անցած ճանապարհով այն մարդն է (նկատի ունեմ Մարտի 1-ը, մամուլի հանդեպ վերաբերմունքը, իր կեղծված տեղեկանքները և այլն), որի ասածները պետք է լսենք և լուրջ ընդունենք, ավելի շատ դա պետք է դիտենք նրա պաշտպանական ռազմավարության տեսակետից:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում