Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Նոր վարչապետի նշանակումն ո՞ւր է տանելու իշխանությանը

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո բավականին լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստանում: Ի հայտ են եկել վարչապետի մոտ մեկ տասնյակ թեկնածուներ: Թեկնածուների այդ ակումբը գլխավորում է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, հետո՝ Սեյրան Օհանյան, Արմեն Գևորգյան, Վիգեն Սարգսյան, Արթուր Բաղդասարյան, երկու Կարեն Կարապետյաններ, Ռոբերտ Քոչարյան, Ռալֆ Յիրիկյան և այլոք: Ընդ որում` թեկնածուների մեծ մասն ինքն է իր անունը դրել շրջանառության մեջ և մամուլով ու սոցցանցերով ճնշում է գործադրում հանրային կարծիքի վրա, թե հենց ինքն է Սերժ Սարգսյանի ասած՝ «բոլորի համար ընդունելի թեկնածուն»:

Եվ որքան էլ վարչապետացուների քանակը շատ է, նույնքան էլ ընտրություն կատարելն է դժվար: Թվում է, թե վարչապետի հրաժարականից հետո խնդիր չպետք է լիներ, քանի որ այդ պաշտոնը պատկանում է քաղաքական մեծամասնությանը՝ ՀՀԿ-ին: ՀՀԿ-ից որևէ մեկին, թեկուզ հենց Հ. Աբրահամյանին կնշանակեր, և վերջ: Բայց պարզվում է, որ այդպես չէ: Բանն այն է, որ նոր վարչապետը կարող է մեծ դերակատարում ունենալ 2017-2018թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Այդ պատճառով էլ իշխանության համար պայքարող հիմնական ուժերը, տվյալ դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցանկանում է ազդեցություն ունենալ նոր վարչապետի վրա, որպեսզի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար իշխանություն վերցնելու հարցը ավելի հեշտ կամ հնարավոր լինի:

Բնականաբար, Ս. Սարգսյանն էլ ցանկություն կունենա ազդեցություն ունենալ իր նախագահության երկրորդ ժամկետից հետո եկող իշխանության վրա, կամ ինքը ձևավորի այդ իշխանությունը: Եվ այս պարագայում, եթե Ս. Սարգսյանը ցանկանում է ժառանգորդի հարց լուծել, նա հավանաբար պետք է լուրջ մտածի նոր վարչապետի թեկնածության մասին: Եթե նախընտրական շրջանի վարչապետը եղավ Ս. Սարգսյանի մրցակցի թիմից, ապա վերջինս կարող է ընդհանրապես ձեռքերը լվալ այդ ընտրություններից ու իշխանությունն ինքնակամ հանձնել: Ընդ որում` իշխանությունը հանձնել ոչ թե ընդդիմությանը, ինչը երկար տարիներ հասարակության համար ցանկալի է եղել, այլ իշխանական մեկ այլ թևին: Ընդդիմությունը, ճիշտ է, վարչապետի հրաժարականի դեպքում որոշակի դեր ունեցավ՝ այդ հարցում օգնեց ԲՀԿ-ին, բայց նոր կառավարության ձևավորման գործում նորից հայտնվեց խաղից դուրս վիճակում:

Իսկ վերջին զարգացումները կարծես թե հենց դրան էլ տանում են: Տ. Սարգսյանի հրաժարականին, որից հետո Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան տանդեմը գրեթե սանձարձակ կերպով մղվել է տիրանալու վարչապետի աթոռին: Իսկ Տ.Սարգսյանը քաղաքական առումով որքան էլ թույլ վարչապետ էր, նա Ս.Սարգսյանին հավատարիմ պաշտոնյա էր: Եվ եթե Ս.Սարգսյանը վարչապետ նշանակի Հ.Աբրահամյանին, ապա այդ պաշտոնին չի ունենա իր թիմակցին, հակառակը՝ իշխանության մեջ կունենա իր հակառակորդին: Իսկ Հանրապետական կուսակցությունը ոչ ամբողջությամբ է հավատարիմ իր նախագահին, հատկապես որ մոտենում են համապետական ընտրությունները: Բոլորովին էլ չի բացառվում, որ Հ.Աբրահամյանն իր ազդեցության տակ գտնվող պաշտոնյաներով՝ առանձին քաղաքականություն վարի նորից իշխանության մեջ հայտնվելու համար: Եվ ստացվում է, որ Ս.Սարգսյանն ընդունելով Տ. Սարգսյանի հրաժարականը՝ վարչապետի պաշտոնում կորցրեց իր հավատարիմ թիմակիցներից մեկին:

Այս համատեքստում արժե հիշել 2 տարի առաջ Ռ. Քոչարյանի տված հարցազրույցներից մեկը, որտեղ նա չափազանց անհաջող էր համարել քաղաքականության հետ շախմատի համեմատությունը: «Շախմատում խաղի իմաստն է ամեն գնով պաշտպանել թագավորի «գլուխը»: Հանուն այդ նպատակի կարելի է զոհաբերել նույնիսկ «թագավորության» կեսը: Չեմ կարծում, որ այսպիսի շախմատային համեմատությունը երկրի ղեկավարման գործընթացի հետ կարող է ոգևորել որևէ մեկին (բացի թագավորից): Այնպես որ, լավ կլինի հանգիստ թողնենք շախմատը: Թող այն պարզապես ինտելեկտուալ խաղ մնա, և լավ է, որ այն ժողովրդականություն է վայելում Հայաստանում»,- ասել էր Ռ. Քոչարյանը:

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ավելի քան երկու տարի տևող այս խաղում կամ պայքարում Ս. Սարգսյանը պարտվեց Ծառուկյան-Աբրահամյան տանդեմին: Ու եթե այսպես շարունակվի, Հայաստանում իսկապես իշխանության սահուն փոխանցում տեղի կունենա: Իշխանության փոխանցում՝ որքան էլ ցավալի է, ոչ թե ընդդիմությանը, այլ իշխանության մեկ այլ թևին: Այն թևին, որը մինչև 2008 թվականն էլ իշխանության էր: Տվյալ պարագայում նույնիսկ կարծիք է առաջանում, որ սա պայմանավորված և պլանավորված սցենարի մի մասն է, որի մեկնարկն արդեն սկսվել է: Ս. Սարգսյանը նախ զիջում է վարչապետի պաշտոնը, ապա՝ նախագահի պաշտոնը: Եվ այս սցենարի կամ պայմանավորվածության արդյունքում ընդդիմությունը, որքան էլ ցավալի է, նվազագույնը առաջիկա 6-7 տարիներին կրկին կհայտնվի խաղից դուրս վիճակում:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում