Friday, 10 07 2026
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր

Աշխարհահռչակ հայազգի գործիչները նախաձեռնում են ողջ աշխարհի հայերին կապող առցանց պլատֆորմ

Աշխարհահռչակ հայազգի գործիչներ՝ «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Գրիգորյանը, «Synopsys» ընկերության հայկական մասնաճյուղի նախագահ Երվանտ Զորյանը մշակել են գաղափար՝ ստեղծելու նոր առցանց պլատֆորմ՝ «High connect» անվանմամբ, որը միմյանց կկապի ողջ աշխարհի հայերին: Գաղափարի հեղինակներն այս մասին հայտնեցին Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում անցկացված ասուլիսում:

«Կստեղծենք համահայկական առցանց պլատֆորմ` «Հայքոնեքթ»-ը, որը թույլ կտա ամբողջ աշխարհում տարբեր հետաքրքրությունների տեր հայերին կապել»,-ասաց Սերժ Թանկյանը:

Սերժ Թանկյանը նշեց, որ աշխատանքի ընթացքը, որպես այդպիսին, դեռ չեն պլանավորել, ընդհանուր գաղափարն են զարգացրել: «Տարիների ընթացքում մտածել ենք՝ ինչպես անել, որ Հայաստանը գրավիչ լինի ոչ միայն հայերի, այլ նաև մյուսների համար: Մենք մտածում էինք՝ ինչպես ամբողջ աշխարհի հայերին կապել: Եվ շատ մտածելուց, խոսելուց հետո եկանք այն եզրակացության, որ կօգտագործենք մեր համատեղ հետաքրքրությունները՝ ստեղծելու փոքր հանրություններ»,-ներկայացրեց Թանկյանը:

Նա օրինակ բերեց՝ հայ լրագրողը կարող է գտնել աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայ լրագրողներին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց՝ անվանումը շատ լավն է՝ նկատելով, որ դրա մեջ կա «հայ» բառը:

Ալեքսիս Օհանյանը նշեց՝  իրենք հասկացել են, թե ինչքան բախտավոր են, որ այսքան հնարավորություններ ունեն: «Մենք մեր կարիերաներից պետք է քաղենք մեր դասերը և դրանք օգտագործենք այս պլատֆորմի համար, որպեսզի հայերն ամբողջ աշխարհում, սփյուռքում կարողանան օգտվել այդ կապից ու բարգավաճեն»,-նշեց Օհանյանն ու նշեց՝ ընդհանուր տեսլականը միավորում է իրենց:

Նա նկատեց՝ կան ցանցեր, որտեղ հայերն, այսպես թե այնպես, կարող են կապվել միմյանց հետ, բայց իրենք ուզում են հատուկ տարածք ստեղծել, որտեղ կլինեն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ են փնտրում, ինչ ասելիք ունեն: Օհանյանը շեշտեց՝ այս նախաձեռնությունը բոլորի համար է, սրանով ուզում են հեշտացնել հաղորդակցությունը, այն շահույթ չի հետապնդում:

Էրիկ Իսրայելյանը նշեց, որ գաղափարը քննարկել են գրեթե 1 տարի, սակայն այդ մասին մտածել են ավելի երկար:«Իրոք հիանալի կլինի նման կապի պլատֆորմ ունենալ, Հայաստանում ոչ միայն տեխնոլոգիան կզարգանա, այլ նաև կապահովվի կապը Հայաստանի և վայրերի հայերի միջև: Շատ նվիրված ենք այս գաղափարին, մեր ամբողջ փորձը կներդնեք»,-ասաց Իսրայելյանը:

Նա նկատեց՝ հայերը սփռված են շատ երկրներում, պետք է կապ, և այդ առցանց պլատֆորմը թույլ կտա բոլորին կապել միմյանց, ինչու չէ՝ նաև համագործակցել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում