«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից դիվանագիտական անձնագրերից ու պետհամարանիշներից օգտվելու սկանդալից հետո պարզվում է, որ նոր Հայաստանում էլ արտոնյալներ կան, ովքեր օգտվում են այդ «հաճույքներից»։
Մասնավորապես, «Ժամանակ»-ի տեղեկություններով, Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ Լիլիթ Մաթևոսյանն է աշխատանքի գնում դիվանագիտական պետհամարանիշներով մեքենայով։ Նա վայելում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Մուրադյանի հովանավորությունը։ Բացի դա, համարվում է Կրթության տեսչության «ասողը»։ ԱԳՆ պետհամարանիշներով մեքենան նրան ամեն օր բերում է աշխատանքի և կայանում հենց տեսչության բակում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: