Friday, 07 06 2024
18:20
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
18:10
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
18:05
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը

Իրաքում բողոքի ցույցեր են․ կա 28 զոհ

Բաղդադում և Իրաքի հարավում շարունակվում են ցույցերի մասնակիցների և անվտանգության ուժերի միջև բախումները։ AFP-ը հայտնում է 28 զոհերի մասին։ Չնայած պարեկային ժամին, արցունքաբեր գազին և կրակոցներին՝ ցուցարարները շարունակում են հավաքվել, որպեսզի իրենց ցասումն արտահայտեն կոռուպցիայի և գործազրկության դեմ։

Մթնշաղի հետ Բաղդադում նավթային արդյունաբերության նախարարության մոտ մեծ թվով մարդիկ են հավաքվել, որպեսզի անցնեն մայրաքաղաքի Տահրիր հրապարակ։

Ցուցարարները տանում են իրաքյան եռագույնը, այն դեպքում, երբ մյուսները թափահարում են Մուհամմեդ առաքյալի թոռ և շիաական իսլամում հարգված Հուսեյնի անունով դրոշներ։

Եռօրյա ցույցերի հետևանքով զոհվել է 28 մարդ, որոնց թվում ոստիկանության երկու աշխատակից, ավելի քան 1000 մարդ վնասվածքներ է ստացել։

Սպանվածների ավելի քան կեսը հարավային Նասիրիա քաղաքից է։ Այնտեղ միայն հինգշաբթի վեց հոգի է գնդակահարվել և տասը վիրավորվել են։

Ամարայում նույնպես լուրջ բախումներ են տեղի ունեցել՝ հինգշաբթի զոհվել է չորս ցուցարար։

Նույն օրն, ավելի ուշ երկու ցուցարարներ և ոստիկանության աշխատակիցը սպանվել են Դիվանիում, Բաղդադից 150 կմ հարավ, որի հետևանքով պարեկային ժամ է հայտարարվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում