Friday, 10 07 2026
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին

88-ից հետո փախստական ընտանիքը ապրում է վթարային սենյակում՝ ջրի, գազի, կոյուղու կարոտ (տեսանյութ)

88-ից Բաքվից Հայաստան եկած և Թալինի զինկոմիսարիատի խարխուլ սենյակում ապաստան գտած Մարիետա Գրիգորյանը ապրում է երկրորդ կարգի հաշմանդամ եղբոր և որդու հետ: Միայնակ մայր է: Չունեն ո՛չ կոյուղի, ո՛չ ջուր, ո՛չ էլ գազ: Շենքը վթարային է, թվում է՝ ուր որ է կփլվի: Գորշ ու խոնավ պատերով, առանց հատակի, առանց կենցաղային նվազագույն պայմանների՝ ընտանիքն ապրում է կարիքի մեջ: Նրանց բնակության վայրը հեռու է տան մասին մարդկային պատկերացումներից:

«18 տարեկան էինք, որ եկանք: Բաքուն մեծ քաղաք էր: Ամեն ինչ ունենիք, հանգիստ ապրում էինք. մայրս հիվանդանոցի ավագ քույր էր, նաև ալյումինի գործարանում էր աշխատում: Ամեն ինչ թողեցինք, եկանք, հիմա ո՛չ սանհանգույց, ո՛չ կոյուղի, ոչինչ չունենք… Ու այսպես ապրում ենք 25 տարի, քաղաքապետը ցանկացած ժամանակ կարա մեզ հանի էստեղից:

Երբ մայրս դեռ կենդանի էր, խոստանում էին տուն տալ, մահացավ, հիմա էլ ումի՞ց ինչ պահանջես»,- ասաց Մարիետան:

Մարիետան Թալինի հիվանդանոցում հավաքար է աշխատում, բացի դրանից՝ գնում է մարդկանց տները մաքրելու, որ կարողանա ծայրը ծայրին հասցնել, բայց էլի չի հասցնում:

Եղբայրը՝ Մուրադ Գրիգորյանը, թեև երկրորդ կարգի հաշմանդամ է, նրան ոչ մի տեղ աշխատանքի չեն վերցնում, բայց ինքը շշեր է հավաքում օր ու գիշեր:

Երբ մենք այցելեցինք Գրիգորյաններին, Մուրադը նոր էր եկել ցախ հավաքելուց. «Գնացել եմ աձրևին, սելավին մի կտոր վառելիք հավաքեմ, որ վառենք: Նաև շշեր եմ հավաքում. գողություն չի, որ ամաչեմ, չանեմ: Էդպես հանձնում եմ խանութ հաց ու պապիրոսի գումար է, էլի օգուտ տալիս է»,-ասաց Մուրադը:

Քույր և եղբայր թեև մտածում են արտագաղթի մասին, բայց Ռուսաստանի Դաշնությունում ապաստանած բարեկամները չեն կանչում. «Մի կողմից, ասում ենք՝ քաղաքապետը տվել է էս տեղը, բայց սա յոլա գնալու բան չի. ոչ գիտես՝ տուն սարքես, ոչ գիտես՝ ինչ անես»,- ասաց Մարիետան:

Քույր և եղբայր չգիտեն՝ մոր գերեզմա՞նը սարքեն, թե՞ տուն սարքեն, թեև այս պահին ոչ մեկն էլ ի վիճակի չեն անելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում