Friday, 07 06 2024
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին

Փաշինյանը ոչնչացրեց Վանեցյանին. կանխվա՞ծ, թե՞ ընթացքի մեջ գտնվող հեղաշրջում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում լրագրողների հետ երեկվա հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ տալով խիստ գնահատականներ, որոնք իրենց բնույթով աննախադեպ են ու հիմք են տալիս ենթադրելու, որ Հայաստանում վերջին օրերին կատարված կադրային փոփոխություններն ավելի խորքային բնույթ ունեն։

«Ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հետո իմացա, որ ծառայության կայքում է տեղադրվել այդ նյութը: Հանել են, բա ի՞նչ պիտի անեին, բա պիտի շարունակեր մնա՞լ: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ էդպիսի բան արել են 1991 թվականի պուտչիստները»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի գնահատականը համապարփակ է ու ամբողջացնում է Վանեցյանի արարքը՝ այն տեղավորելով պուտչիստի ու դավաճանի արանքում։ Ուշագրավ է Փաշինյանի համեմատությունը, որը Վանեցյանին նույն հարթության վրա է դրել 1991-ի ԳԿՉՊ-ի հետ։ Այս համեմատությունն ինքնին ենթադրում է, որ վարչապետը Վանեցյանի գործողություններում տեսել է կամ հիմա էլ տեսնում է հեղաշրջման ռիսկ։ Միևնույն ժամանակ, սովետական ԳԿՉՊ-ն անփառունակ վախճան է ունեցել՝ դառնալով դրա անդամների քաղաքական ու անձնական ֆիասկոյի հանրագումարը, ու եթե Փաշինյանը Վանեցյանին համեմատում է 1991-ի պուտչիստների հետ, ապա քաղաքական ինքնավստահության բարձունքից, ըստ էության, կայացնում է ԱԱԾ նախկին տնօրենի քաղաքական դատավճիռը։

Կասկածից վեր է, որ Փաշինյանին զայրացրել է ոչ միայն Վանեցյանի ամբարտավան հայտարարությունը, այլ նաև դրան հաջորդած վարքագիծը, Թբիլիսիով Մոսկվա մեկնելու և այնտեղ ունեցած հանդիպումների հանգամանքը։

«Տելեգրամ» սոցիալական ցանցի «Բաղրամյան 26» ալիքը լուսանկար է հրապարակել և տեղեկացրել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գտնվում է Մոսկվայում, որտեղ հանդիպել է «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ։

Թեման լրացնում և ամբողջացնում է լրագրող Արմեն Չիբուխչյանը, որը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանեցյանի հրաժարականից անմիջապես հետո պատիս տեղադրեցի մի լուսանկար, որտեղ նա Արթուր Ջանիբեկյանի և Սամվել Կարապետյանի հետ ֆուտբոլ էր դիտում։ Դիտելը քիչ էր, մի հատ էլ լուսանկարվել էր՝ բութ մատը դեպի Կարապետյանը պարզած, որը ես մեկնաբանել էի որպես կոնկրետ ազդակ թեժ աշնան սպասող որոշ խմբավորումներին։ Փաստորեն ես ճիշտ էի։ Ճիշտ էր նաև Վլադիմիր Կարապետյանը։ Ամենայն հավանականությամբ Վանեցյանը պատրաստվում էր պետական հեղաշրջման՝ հույսով, որ ռուսներն իրեն վարչապետ կնշանակեն՝ հաշվի առնելով նրա վարկանիշը»։

Ընթերցողներին տեղեկացնենք, որ Արթուր Ջանիբեկյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հիմնական բիզնես պարտնյորն է, ու փաստորեն գրոշի արժեք չունեն Վանեցյանի հավաստիացումները, թե ինքը որևէ առնչություն չունի Միքայել Մինասյանի հետ։

Նիկոլ Փաշինյանը, պաշտոնանկ անելով Վանեցյանին, փաստորեն կանխել է պետական հեղաշրջման փորձը կամ առնվազն թույլ չի տվել, որ ԱԱԾ նախկին տնօրենն այն իրականություն դարձնի՝ պետական ռեսուրսներին տիրապետելով։ Սակայն խիստ մտահոգիչ է, որ Հայաստանի գաղտնի ծառայության նախկին ղեկավարը, որն անշուշտ տիրապետում է կարևոր տեղեկատվության, պատրաստ է հագուրդ տալ իր քաղաքական, ավելի ճիշտ՝ կարիերիստական նկրտումներին՝ ըստ էության հավաքագրվելով Մոսկվայի կողմից ու կրկնելով անփառունակ «փախստական» գեներալներ Միքայել Հարությունյանի, Վահագն Հարությունյանի ու Միհրան Պողոսյանի պետականաքանդ ոդիսականը։

Հեղափոխությունն իհարկե մեկ տարուց ավելի ժամանակ է կորցրել՝ իր հովանու տակ փաստորեն պատսպարելով հին համակարգի մնացուկներին, որոնք նպաստել են անցյալի ռեստավրացիային։ Սակայն վստահաբար կադրային այս ցնցումներից Փաշինյանի կառավարությունն ավելի ամուր է դուրս գալու՝ բացառելով հին համակարգի ռեստավրացիայի որևէ հնարավորություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում