Friday, 07 06 2024
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Նոր հերոսի որոնում է. հրաժարականների շքերթ է, ով է հաջորդը

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին երեկվանից շրջանառվող լուրն այսօր հաստատվեց նախագահական նստավայրից: Այսպիսով, Հայաստանում տեղի է ունենում իրավապահ երկու առանցքային կառույցի՝ ԱԱԾ և ոստիկանության պետերի փոփոխություն, ինչը զուտ ոլորտային նշանակության հանգամանքների և մոտիվների շարքին զուգահեռ, անշուշտ, ունի նաև ներքին հասարակական-քաղաքական իրավիճակն ու դրա զարգացումը բնորոշող առանցքային նշանակություն:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, քաղաքագետ Արկադի Վարդանյանը և Կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Ի՞նչ է կատարվում իշխանության ներսում: Ա. Ղուկասյանի խոսքով՝ ակնհայտորեն վերադասավորություն է տեղի ունենում, և դա կապված է այն գործառույթների հետ, որոնք առնչվում են քրեական հետապնդումների և անցյալի հետ. «Նոր դրությանը հին կադրերը հավանաբար չէին համապատասխանում, նրանց կարողությունը սպառվեց, անհրաժեշտ են նոր մարդիկ»:

Ն. Դիլբարյանի կարծիքով՝ կրկին իրավիճակ է փոխվել. «Հայտնվել ենք նոր իրավիճակում. Նիկոլ Փաշինյանը օբյեկտիվորեն կանգնած է ներքին անհամերաշխության բերող խնդիրների առջև, դրանցից ամենակարևորը, թերևս, Ամուլսարի խնդիրն է, որը պառակտում է առաջացնում, ոստիկանության գործունեությունը և ԱԱԾ գործունեությունը, փաստորեն, մարտավարություններով հակասեցին իրար: Կարծում եմ՝ վերադասավորումները միշտ առողջ են և կարող են արդյունավետ լինել: Բայց մտահոգում է մի փաստ՝ մեզ մոտ չի վերանում այն ավանդույթը, որ բաց և հանգիստ չի ասվում, թե ինչու են տեղի ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները… Հանրությունը մթին կասկածների մեջ է. նոր հերոսի որոնում է կատարվում»:

«Վանեցյանի հրաժարականը քաղաքական էր: Սպայի պատվի վկայակոչմանը ականատես եղանք  նաև Օսիպյանի հրաժարականի տեքստում: Կարծես թե քաղաքական նոր կատեգորիա է պատվի և արժանապատվության հարցը, բայց եղավ նաև հակընդդեմ քայլը վարչապետի կողմից՝ Օսիպյանին իր խորհրդական նշանակեց, և կարծես թե փորձեց վնասազերծել»,- նշեց Ն.Դիլբարյանը:

Արկադի Վարդանյանի կարծիքով՝ հասունանում է նաև Դավիթ Տոնոյանի հրաժարականը՝ չնայած նրա այն պնդումներին, որ այդպիսի մտադրություն չունի. «Ինչի՞ հետևանք է սա. ինքնուրույն մտածող, հետևողականորեն գործող գործիչներ հավանաբար պետք չեն պարոն Փաշինյանին, և վարչապետն ազատվում է նրանցից»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում