Իսպանական Loewe նորաձևության լյուքս ապրանքանիշը աճուկի հատվածը մերկացնող կաշվե տաբատ է թողարկել: Ապրանքը հայտնվել է ապրանքանիշի պաշտոնական կայքում:
Եղնիկի կաշվից տաբատը (ոտքերը ծածկող, գոտիով, կոշիկներին ամրացված և աճուկի հատվածը բաց որսորդական տաբատ) Loewe-ի կողմից թողարկվել է 2019-ի տղամարդկանց աշնանային հավաքածուի շրջանակում և ներկայացվել է հունվարին՝ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում, բայց դրանք վաճառքում են հայտնվել միայն հիմա:
Ապրանքը Loewe-ի կայքում ներկայացված է դեղին և սև գույներով, 3990 դոլար գնով: