Ռուսաստանը և Բելառուսը մասնակիորեն կմիավորեն իրենց տնտեսական համակարգերը։ Ինտեգրման ծրագիրը պետք է իրականանա մեկուկես տարում։
Մինչև 2021-ի հունվար երկրները պետք է միասնական Հարկային և Քաղաքացիական օրենսգիրք ունենան, ինչպես նաև արտաքին առևտրական ռեժիմ, միասնականցնել սեփականության հաշվառումը։
Մոսկվան և Մինսկը մտադիր են նաև ձևավորել միասնական սոցիալական երաշխիքներ, միավորել բանկային վերահսկողությունը, նավթի, գազի, էլեկտրաէներգիայի շուկայի և պետական ոլորտների միասնական կարգավորիչ ստեղծել։