ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են ԱՄՆ-Իսրայել երկկողմանի պաշտպանական համաձայնագրի առաջխաղացման հնարավորությունները՝ գրում է interfax.ru-ն:
«Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Նեթանյահուի հետ, որպեսզի քննարկեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև փոխադարձ պաշտպանական համաձայնագիրը խթանելու հնարավորությունը, ինչը կամրապնդի մեր երկու երկրների միջև հիանալի դաշինքը», – գրել է Թրամփը Twitter-ում:
Ըստ ԱՄՆ առաջնորդի՝ քննարկման շարունակությունը կարելի է ակնկալել Իսրայելում կայանալիք ընտրություններից հետո, երբ Թրամփը և Նեթանյահուն կհանդիպեն ՄԱԿ-ում այս ամսվա վերջին:
Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին: Նույն օրը Նյու Յորքում սկսվում է ՄԱԿ-ի 74-րդ Գլխավոր Ասամբլեան: