Եթե դու երեկվա սխալը, ղալլաթը չես պատժում, հանցագործությունը կարող է վաղն էլ տեղի ունենալ: Պետք է քայլ անես, որ որևէ իշխանության մտքով չանցնի տապալել քո սահմանադրությունը, կրակել ժողովրդի վրա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ով դատարանի դիմաց մասնակցում է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիային:
«Այդ քսան տարիներին բազմաթիվ մարդիկ այդ դժբախտությունը զգացել են, որ պետությունը չունի ապագա, որ պետությունը պետք է հարևաններևից հետ մնա, միայն դա հերիք է այստեղ լինելու համար»,-նշեց Մարտիրոսյանը