Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Ի՞նչ է անունդ, բանտապա՛հ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում «Երկրի հակառակ կողմը» վեպից հատված է հրապարակել։

«Ի՞նչ է անունդ, բանտապա՛հ

Գրապպայի երկրորդ բաժակից հետո հիշեցի, որ ֆուտբոլի 2008 թվականի Եվրոպայի առաջնությունը, ախր, այստեղ է անցկացվելու` Շվեյցարիայում և Ավստրիայում։ Մի երկու տեղ, կարծեմ, ինչ-որ պաստառներ ընկան աչքովս։ Բայց մի տեսակ չֆիքսեցի, չնկատեցի՝ երևի շատ էի լարված։ Սատանան գայթակղում է. չմնա՞մ էստեղ ու մի կարգին ֆուտբոլ նայեմ։ Բայց ի՞նչ կմտածեն բանտում գտնվող իմ ընկերները։

Մտածելը` չգիտեմ, բայց Արարատը` Զուրաբյան, ողջ կյանքում երեսով կտա. «Մենք բանտում նստած էինք, իսկ դու քեզ համար «Եվրո-2008» էիր լացացնում», – ամեն անգամ կասի նա։ Ու չեմ ազատվի նրա ձեռքից։ Է՜յ, Արարատ ջան, անգամ չես պատկերացնի, թե ինչքան եմ քեզ կարոտել, ինչքան եմ կարոտել Դավիթին` Մաթևոսյան, Պետրոս Մակեյանին, որին չնայած «պարոն Մակեյան» եմ ասում, բայց մեկ է` մենք ընկերներ ենք, հարազատ ընկերներ։ Նույնը վերաբերում է նաև Ալեքսանդր Արզումանյանին, զնդաններում գտնվող մեր մյուս ընկերներին։

Չի եղել մի օր, որ մտովի չայցելեմ ձեր խցերը, չզգամ դրանց հերոսական շունչը։ Բանտում նստելը դժվար է, շատ դժվար, բայց հեշտ չէ ազատության մեջ լինելը, երբ ընկերներդ բանտում են։ Ընկերովի մահը հարսանիք է, իսկ մենակ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման վայրում հայտնվելու մեջ ինչ-որ նվաստացուցիչ բան կա, շատ որոշակի նվաստացում։

Չի եղել մի օր, որ չցանկանամ ձեր կողքին հայտնվել, չմտածեմ այդ մասին։ Բայց այդտեղ գալ կարող էի միայն արժանապատիվ ճանապարհով։ Ամեն ինչ արեցի, անգամ հասա նրան, որ ինձ գտնելը պատվի խնդիր դառնա սերժական ԱԱԾ-ի համար։ Անգամ փորձեցի օգնել, հուշել ԱԱԾ-ին, նրան մատուցեցի հուշումներ 50/50, զանգ ընկերոջը, դահլիճի օգնություն։

Արդյունքում` նստած եմ շվեյցարական Լոզանի մի գողտրիկ բար-սրճարանում և գրապպա եմ կոնծում… Ինչպիսի՜ նվաստացում…

Վերջին 10 տարում հայաստանյան որևէ բար չեմ մտել, տանել չեմ կարողացել ռեստորանները, զզվել եմ սրճարաններից։ Գլխավոր խմբագրի հարմարավետ աշխատասենյակը բանտախուց է եղել ինձ համար. առնվազն՝ հաճախ այդպես է թվացել։ Տասնյակ անգամներ փորձել եմ փախչել այդ խցից ու փախել եմ, բայց այդ փախուստը ամենաշատը մի ժամ է տևել, ինչ-որ Անտեսանելի ձեռք վզիցս բռնել ետ է բերել բանտախուց։ Ինչ-որ Անտեսանելի ձեռք ինձ գամել է պաշտոնս խորհրդանշող բազկաթոռին։

Ամեն բացթողման, ամեն սխալի, ամեն վրիպման, ամեն անճշտության, ամեն անուշադրության համար ամաչել եմ, գետինն եմ մտել։ Ամեն անգամ այդպիսի դեպքերում ինձ թվացել է, թե օրը ցերեկով մերկ կանգնած եմ Հանրապետության հրապարակում, ու մարդիկ 100 դրամ են վճարում` իմ մերկությունը դիտելու, իմ անճոռնիությունը ծաղրելու համար։ Սրան դիմանալ հնարավոր չէ, ցանկացել եմ փախչել ու փախել եմ։

Բայց այդ անիծված Անտեսանելի ձեռքը ԱԱԾ չէ, նրանից հնարավոր չէ փախչել. ամեն անգամ ինձ ետ է բերել բանտախուց և մի Անտեսանելի բանտապահ կարգել դռան առաջ։ Ի՞նչ է այդ Անտեսանելի բանտապահի անունը. գուցե Փառամոլությո՞ւն, գուցե Մեծամտությո՞ւն, գուցե Կարիերի՞զմ, գուցե Իշխանատենչությո՞ւն, գուցե Տգիտությո՞ւն, գուցե Շահամոլությո՞ւն…

Իսկ գուցե Պատվախնդրությո՞ւն, գուցե Պատասխանատվությո՞ւն, գուցե Սե՞ր, գուցե Հայրենի՞ք, գուցե Քաղաքացիությո՞ւն, գուցե Ծառայությո՞ւն։ Իսկ գուցե իմ դռան առաջ ոչ թե մեկ, այլ տասնյակ Անտեսանելի բանտապահներ են կանգնած, և իմ դռան առաջ հաշտ ու խաղաղ իրար կողքի ապրում են Փառամոլությունն ու Ծառայությո՞ւնը։ Գուցե ոչ թե հաշտ ու խաղաղ են ապրում, այլ ամեն օր իրար մռութ են ջարդում, պայքարում են իրար իմ դռան մոտից ընդմիշտ քշելու և իմ միակ բանտապահը լինելու իրավունքի համար։

Ինչ էլ լինի Անտեսանելի բանտապահ(ներ)ի անունը, ես նրան(ց) չբացակայելու մասին ստորագրություն եմ տվել։ Ուշ երեկոյան նա(նրանք) ինձ թույլ է(են) տվել մեկնել երեխաներիս հետ տեսակցության։ Բայց հաճախ այդ տեսակցությունը չի կայացել. կա՛մ զավակներս քնած են եղել, կա՛մ էլ ես` կտտանքներից բզկտված։

Երբեմն գիշերը վեր եմ թռել` քնիս մեջ հասկանալով, որ էլի մի սխալ, էլի մի վրիպում, էլի մի անգրագիտություն եմ թույլ տվել։ Վեր եմ կացել, վազել, բայց աչքս ընկել է ժամացույցին. արդեն ուշ է, տոմսերը հանված են վաճառքի, և լուսաբացի հետ իմ մերկությունը ի ցույց կդնեմ Հանրապետության հրապարակում` ընդամենը 100 դրամով։

Առավոտյան` սահմանված ժամին, ներկայացել եմ բանտապահ(ներ)ին։ Անցել եմ իմ խուցը, ամաչել, գետինը մտել, անզորությունից խելագարվել ու խելագար հարձակվել իմ կալանավորների վրա։ Հետո ավելի եմ ամաչել, ավելի եմ գետինը մտել, անզորությունից հեկեկացել եմ, փախել եմ անզորությունից… Բայց Անտեսանելի ձեռքը հասել է ինձ, Անտեսանելի բանտապահը քացու տակ է տվել ինձ, ու հնազանդվել եմ, հնազանդվել եմ…

Արտակարգ դրությունը փրկություն էր ինձ համար, իմ դեմ հարուցված հերթական քրգործը` հույս, իմ նկատմամբ հայտարարված հետախուզումը նման էր ազատագրման։ Բայց սին դուրս եկան սպասումներս, և ինչպես տեսնում եք` հիմա ստիպված եմ ոչ միայն ինքս ինձ քարշ տալ աշխարհով մեկ, այլև իմ բանտախուցը, իմ ամոթը։ Ու չնայած Շվեյցարիայում եմ, հիմա էլ ժամանակ առ ժամանակ իմ մերկությունը ի ցույց է դրվում Հանրապետության հրապարակում։ 100 դրամով, ընդամենը 100 դրամով։

Նստած եմ շվեյցարական Լոզանի մի գողտրիկ բար-սրճարանում և զգում եմ, որ Անտեսանելի բանտապահ(ներ)ը հսկում է(են) սրճարանի դուռը, բոլոր այն դռները, ուր ես մտնում եմ` բանտախուցը հետս քարշ տալով։

Մի՞թե ազատում չկա այս բանտախցից, այս բանտապահ(ներ)ից…

Կա՛, և այդ ազատումը ԱԱԾ մեկուսարանն է։ Միայն ԱԱԾ բանտապահները ինձ կկարողանան դուրս կորզել իմ բանտապահ(ներ)ի ձեռքերից, միայն նրանց սապոգների տակ կջարդվի այդ Անտեսանելի ձեռքը, միայն նրանց հարվածների տակ իմ բանտապահ(ներ)ը կփախչեն ինձնից, ինչ էլ լինի նրա(նց) անունը` Փառամոլություն թե Մեծամտություն, Կարիերիզմ թե Իշխանամոլություն, Քաղաքացիություն թե…

Բայց չէ՛, եթե նրա(նց) անունը Քաղաքացիություն է կամ Սեր կամ Հայրենիք կամ Ծառայություն կամ Ազատություն, ես չեմ ազատվի նրա(նց)ից, նա(նրանք) ինձ չի(չեն) թողնի ոչ մի կտտանքի, ոչ մի խոշտանգման, անգամ մահապատժի սպառնալիքի տակ։

– Ո՞վ ես, բանտապահ։ Ուզում եմ ճանաչել քեզ, ուզում եմ իմանալ քո անունը…

– Իմ անունը ԱԱԾ սապոգի տակ է։ Կիմանաս՝ երբ ԱԱԾ սապոգի տակը կտեսնես։

«Երկրի հակառակ կողմը» վեպից
2008թ.

Հ.Գ. «ԱԱԾ բանտապահներից» երկուսը, որոնք ինձ հսկել են երբ կալանավոր եմ եղել, այժմ ծառայում են իմ՝ ՀՀ վարչապետի անվտանգության ծառայությունում։ Նրանցից մեկը դեռ տարիներ առաջ լքել էր ՔԿ ծառայությունը և միացել մեր քաղաքական պայքարին, մյուսը իմ վարչապետ ընտրվելուց հետո է աշխատանքի անցել ՊՊԾ-ում։ Ես երկուսի նկատմամբ էլ շատ մեծ վստահություն ունեմ, որովհետև երբ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում էի, նրանք ոչ մի ապօրինություն չեն արել՝ ոչ ընդդեմ ինձ, ոչ հօգուտ ինձ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում