Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Ուռուցքաբանության ոլորտին նպաստող 2 փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանն ուղղված երկու փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» ընկերության միջև:

Երկկողմանի հուշագիրը` ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ»-ի միջև` նպատակ ունի վերջինիս կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի միջոցով ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնել ուռուցքաբանական ծառայությունը Հայաստանում: Հուշագրի և նրանց համատեղ ջանքերի շնորհիվ` այն նպաստելու է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը: Ներդրումների գումարը շուրջ 3,5 միլիոն դոլար է:

«Պետական բյուջեում ճառագայթային բժշկությանը տրամադրվող միջոցների աճ է արձանագրվում: Մենք կկարողանանք մոտակա տարիների ընթացքում էական ձեռքբերումներ ունենալ», – ասել է Արսեն Թորոսյանը:

Նախարար Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել ընկերության ներդրում կատարելու ցանկությունը և նշել, որ հենց այս ընկերությունն է սկիզբ դրել ժամանակակից ճառագայթային բուժումը Հայաստանում:

«Պետությունն իր հերթին այս ոլորտում էականորեն մեծացնում է պետական ֆինանսավորումը: 2 տարվա ընթացքում մենք ունենալու ենք մոտավորապես 3 ամգամ աճ: Մենք պետք է ավելացնենք ֆինանսները, որպեսզի առավելագույնս հասանելի դարձնենք բուժումը` թե վիրահատական, թե ճառագայթային թերապևտիկ, թե քիմիաթերապևտիկ ուղղություններով», – ասել է նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է եռակողմ փոխըմբռնման հուշագրին, ապա այն նպատակ ունի իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման ու կրթական ծրագրեր, կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ ու ապահովել նպաստավոր պայմաններ որակյալ բուժաշխատողներ կրթելու և վերապատրաստելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում