Wednesday, 08 05 2024
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»

Քոչարյանի գործը իրավական դաշտից չպետք է տեղափոխվի քաղաքական. ովքեր են լինելու ՍԴ որոշման շահառուները

Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: ՍԴ աշխատակազմի ղեկավարը տեղեկացնում է, որ դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը կհրապարակի վաղը՝ սեպտեմբերի 4-ին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին փաստաբան Կարապետ Բադալյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Կարապետ Բադալյանի դիտարկմամբ՝ ՍԴ անդամները հստակ կողմնորոշում ունեն այս հարցի լուծման կապակցությամբ, և բոլորը լծված են այնպիսի լուծում գտնելու, որը քրեական պատասխանատվությունից կազատի մեղադրյալ Քոչարյանին. «Այդ մասին է վկայում նաև ՍԴ վերջին շրջանի ակտիվ գործունեությունը՝ կապված Քոչարյանի պաշտպանների բողոքների հետ… Նրանք ՔՕ 301-րդ հոդվածի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու համար հարցումներ ուղարկեցին Վենետիկի հանձնաժողով, ՄԻԵԴ, այսինքն՝ հստակ է, որ այդ անձինք կողմնորոշված են տալու այնպիսի լուծում, որն ուղղված կլինի Քոչարյանի պաշտպանությանը»:

Գայանե Աբրահամյանի խոսքով՝ ունենք ՍԴ, բայց չունենք ՍԴ դատավորներ, և իրավական գործընթաց իրականացնում են մարդիկ, ովքեր չունեն լիազորություններ, անկողմնակալության սկզբունքը խախտված է: «Մի քանի սկզբունքներ խախտված են, և իրավական գործընթացի մասին խոսելը բարդ է»,- նշեց պատգամավորը:

«Այստեղ գործ ունենք լայն քաղաքական շերտերի հետ, ոչ միայն նախկին իշխանություն- նոր իշխանություն պարզ դիմակայության հետ»,- նկատեց Հակոբ Բադալյանը: Քննարկման մասնակիցների կարծիքով՝ Քոչարյանի գործը չի կարելի իրավական դաշտից տեղափոխել քաղաքական դաշտ:

«ՍԴ-ն որևիցե կերպ չի կարող հարկադրաբար որոշում կայացնել, չի կարող պարտադրել Առաջին ատյանի դատարանին՝ հանել մեղադրանքը. որևիցե մեկը չի կարող հարկադրել մեր դատարաններին: Եթե ապօրինի հրաման է տրվում, ազատ ես չկատարել այն»,- նշեց Կ. Բադալյանը: Գ. Աբրահամյանը հավելեց, որ  արդեն իսկ խախտվել և անտեսվել է եռաստիճան դատական համակարգը հարգելու սկզբունքը: «ՍԴ լեգիտիմությունը և  հատկապես ՍԴ նախագահի լեգիտիմությունը խիստ կասկածի տակ է»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ դատարանի դիմաց Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ Հակոբ Բադալյանը նշեց, որ դրանք նշանակալի չեն քաղաքական այն համատեքստում, որն առկա է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում