Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևն այսօր, դիմելով ժողովրդին, հայտարարել է ոչ ըստ նշանակության օգտագործվող գյուղատնտեսական հողերի՝ պետության կողմից բռնագրավման անհրաժեշտության մասին, հաղորդում է Tengrinews-ը:
«Պետությունից անվճար հողի վարձակալության իրավունք ստացածներից շատերը դրանք օգտագործում են ոչ ըստ նշանակության՝ չաշխատելով այդ հողերի վրա: Երկրում այսպես կոչված «լատիֆունդիստների» մի ամբողջ շերտ է ձևավորվել: Նրանք ժլատություն են անում: Ժամանակն է սկսել ոչ ըստ նշանակության օգտագործվող հողերի բռնագրավումը»,- ասել է Տոկաևը:
Նա նաև նշել է, որ պետական ընկերությունների միջազգային մրցունակությունը կասկածի տեղիք է տալիս: