Արկանզաս նահանգից հանրապետական սենատոր Թոմ Քոթոնը պատմել է, որ Գրենլանդիան գնելու առաջարկություն արվել է դեռ մեկ տարի առաջ, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Նա ասել է, որ դեռևս 2018-ի ամռանը նա Դանիայի դեսպան Լարս Հերթ Լոզեին առաջարկել է վաճառել Գրենլանդիան՝ ՆԱՏՕ-ի և «Հյուսիսային հոսք 2»-ի քննարկման վերաբերյալ հանդիպման ժամանակ:
Քոթոնը նշել է, որ նա համապատասխան առաջարկը քննարկել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ 2019 թ.-ին, բայց չի հստակեցրել, թե ով է այդ նախաձեռնության հեղինակը:
Սենատորը շեշտել է, որ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի գնումը տարածքը կպաշտպանի չինացիներից և ռուսներից: