Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

ՀՅԴ-ն «թեժացնում» է Ամուլսարի «կրակը». պատասխանատվության դաշնակցական ընկալումը

Ամուլսարի շահագործման առնչությամբ վերջին օրերին ծավալվող հանրային լարվածության պատճառը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի համոզմամբ, «գործող իշխանությունների հակասական հայտարարություններն են, չկշռադատված գործողությունները, ինչպես նաև խնդրի շուրջ հասարակության լայն շրջանակներում ձևավորված մեծ սպասումներին համարժեք քայլերի բացակայությունը»։

ՀՅԴ ԳՄ-ն խիստ մտահոգիչ է համարում այն իրողությունը, որ հրապարակված եզրակացությունները բավարար համոզում և վստահություն չեն ներշնչում ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական շրջանակներում։ «Իշխանություններին կոչ ենք անում հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում», – երեկ հայտարարել է Դաշնակցության Գերագույն մարմինը՝ խնդրի հանգուցալուծման ճանապարհ համարելով հանրաքվեն։

Սա այն դեպքերից մեկն է, որ, մեծ հաշվով, համաձայն ենք ՀՅԴ հնչեցրած գնահատականներին ու նաև միանգամայն քննարկելի ենք համարում հանրաքվեի անցկացման հնարավորությունը։ Համենայնդեպս, դա տարբերակներից մեկն է, որը թույլ կտա խուսափել կառավարության ու հասարակության հակադրությունից, մյուս կողմից՝ հանրաքվեն կարող է իմաստալից լինել, եթե դրան նախորդի բովանդակային, մասնագիտական, քաղաքական դիսկուրսը, ինչի հնարավորությունը Հայաստանում այս պահին, մեղմ ասած, կասկածելի է։

Մյուս կարևոր հարցն այն է, թե ինչ մասշտաբով է անցկացվելու հանրաքվեն։ Եթե այն ներառելու է միայն Ջերմուկն ու հարակից համայնքները, ապա դրա անցկացումը նույնիսկ անիմաստ է, որովհետև արդյունքները գրեթե կանխատեսելի են։ Եթե հանրաքվեն անցկացվի ամբողջ երկրի տարածքում, ապա դրա արդյունքները գերազանցապես քաղաքական են լինելու՝ երկրում հանգեցնելով միանգամայն նոր իրավիճակի ստեղծման։ Նման իրավիճակը ռիսկեր է ծնում, որ Ամուլսարի խնդիրը կստորադասվի քաղաքական կոնյունկտուրային։

ՀՅԴ-ն ավանդական կուսակցություն է ու, անշուշտ, կարծիք հայտնելու իրավունք ունի, նույնիսկ զարմանալի չէ, որ քաղաքական ուժը ժամանակի ընթացքում վերանայում է իր դիրքորոշումը։ Սակայն այդ ամենը ՀՅԴ-ին չի ազատում քաղաքական պատասխանատվությունից, որովհետև մեր հասարակությունը լավ հիշողություն ունի ու չի մոռացել, որ Ամուլսարի վերաբերյալ երկրաբանական ուսումնասիրությունները եղել են 2005 թվականին։ Հանքի շահագործման թույլտվությունը տրվել է 2014 թվականին։

Երկու դեպքում էլ Դաշնակցությունը եղել է իշխանության մաս, այսինքն՝ կրել է այդ ամենի քաղաքական պատասխանատվությունը։ Սրան հավելենք այն հանգամանքը, որ հայտնի դաշնակցական Արծվիկ Մինասյանը 2016-ին զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը, ու այդ ընթացքում էլ չենք հիշում դեպք, երբ նա որևէ փորձ արած լինի չեղարկելու կոռուպցիոն այս գործարքը։

ՀՅԴ-ն աչք է փակել բազմաթիվ կոռուպցիոն գարծարքների վրա, երբ իշխանության մաս էր, ու դարձել է «մտահոգ» ընդդիմադիր կարգավիճակում։ ՀՅԴ-ն «թեժացնում» է Ամուլսարի «կրակը». դա նրա իրավունքն է, որը, սակայն, «մտահոգ» ընկերներին չի ազատում նախորդ տարիների քաղաքական պատասխանատվությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում