Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու ֆրանսիացի զբոսաշրջիկների, որոնք փորձում էին Սարդինայից 40 կիլոգրամ լողափային ավազ տանել, գրում է La Repubblica պարբերականը:
Ինչպես նշվում է, երիտասարդները ավազը տեղավորել են 14 պլաստիկ շշերի մեջ և թաքցրել ավտոմեքենայի բեռնախցիկում: Զբոսաշրջիկների խոսքերով, նրանք պարզապես ցանկացել են որպես հուշանվեր իրենց հետ ավազ վերցնել և չեն իմացել, որ դա հանցագործություն է համարվում:
Այնուամենայնիվ, իտալացի իրավապահները նշել են, որ օրենքների չիմացությունը չի ազատում քրեական պատասխանատվությունից: Այն դեպքում, երբ դատարանը երիտասարդներին մեղավոր ճանաչի և դատապարտի օրենքի ամբողջ խստությամբ, նրանց մինչև վեց տարվա ազատազրկում է սպառնում:
Վերջերս զբոսաշրջիկների շրջանում նորաձև է դարձել Սարդինիայի լողափերից իրենց հետ ավազ տանելը: Այս խնդիրը լուծելու համար կղզու իշխանությունները կոշտ միջոցներ են մտցրել: Օրինակ, վերջերս Բրիտանիայից ժամանած ճանապարհորդը, որը ցանկանում էր մեկ շիշ ավազ տեղափոխել հայրենիք, տուգանվել է 1.032 եվրոյով: