Sunday, 05 05 2024
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի

Հեղափոխության նոր փորձությունը՝ Ամուլսար

Ժամեր առաջ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության սպաված եզրակացությունը։ Վաղվանից հաստատապես կսկսվեն բողոքի ակցիաներ։ Դեռևս անհայտ է, թե ինչպիսի քայլերի կդիմի իշխանությունը Ամուլսարի հանգի շահագործման վերաբերյալ։

Այս պահին բնապահպաններն ու տեղի բնակիչները շարունակում են փակ պահել դեպի հանքավայր տանող ճանապարհները։ Հանքի աշխատանքը հեղափոխությունից ի վեր կազմալուծված է։

Իրավիճակը իսկապես շատ բարդ է ու բազմաշերտ։ Դրան լրացուցիչ լարվածություն է հաղորդում զգայական, հուզական ֆոնը, որը, հասկանալիորեն, աշխատում է հանքի շահագործման դեմ բողոքողների՝ բնապահպանների ու բնակիչների օգտին։ Ամուլսարի գործունեության հետ կապված, իհարկե, կան բազմաթիվ դետալներ, իրավական, լիցենզիոն հարցեր, բնապահպանական նորմերի հետ կապված խնդիրներ, որոնք ուսումնասիրելու համար էլ կառավարությունը ժամանակ է խնդրել։ Սակայն խնդիրը միայն Ամուլսարը չէ։ Այդ հանքավայրի օրինակով կամ դրա պատճառով շատ ավելի կարևոր է հասարակության ու պետության վերաբերմունքի հարցը երկրի ընդերքօգտագործման կարևորագույն խնդրի վերաբերյալ։ Հայաստանը հարուստ չէ բնական հանածոներով։ Հայաստանի ունեցածը, լայն իմաստով, մի քանի հանածոներ ունեցող մի քանի խոշոր հանքավայրերն են։

Մենք, ի վերջո, որպես հասարակություն ու որպես պետություն, պետք է պատասխանենք կոնցեպտուալ հարցի՝ մեզ համար կարևո՞ր է բնության անաղարտության 100 տոկոսանոց պահպանումը, թե՞ մենք պատրաստ ենք օգտագործել, արդյունահանել մեր բնական պաշարները, բնականաբար, բնապահպանական չափանիշների ու նորմերի խստագույնս պահպանմամբ։ Այս հարցերի պատասխանները մենք, մեծ հաշվով, չունենք։ Իսկ քանի դեռ չունենք այդ պատասխանները ցանկացած, անգամ ամենափոքր հանքի շահագործման հետ կապված, հուզականության ու բնության պաշտպանության գեղեցիկ կարգախոսներով խնդիրրը կարող է տեղափոխվել ու տեղափոխվում է բնության համար մտահոգվողների ու բնությունը ոչնչացնողների պայքարի հարթություն։

Վերը նշված հարցադրումներն առկա են զարգացած և ոչ զարգացած բոլոր այն պետություններում, որոնք ունեն բնական հանածոներ։ Բոլոր այդպիսի երկրները, հատկապես քաղաքակիրթ երկրները գտել են այդ խնդրի լուծման ոչ բացարձակ, սակայն օպտիմալ լուծումներ՝ պետությանը, պետական պատկան կառույցներին օժտել այնպիսի վերահսկողական գործառույթներով ու լիազորություններով, որ որևէ ռեսուրս արդյունահանող ընկերություն պահպանի բնապահպանական բոլոր նորմատիվները, իսկ խախտումների դեպքում վճարի չափազանց մեծ տույժեր, որոնք իրենց մեջ կպարունակեն սոցիալական պատասխանատվության լուրջ բաղադրիչ։

Այս հարցը շոշափում է նաև պետության հեղինակության ու վստահության խնդիրը։ Ամուլսարի նախագիծը Հայաստանի պատմության մեջ կատարված ամենախոշորամասշտաբ ներդրումային ծրագրերից է՝ շուրջ 400 միլիոն դոլար։

Հարցն ունի նաև բավական կարևոր ու այլ հետևությունների հանգեցնող մեկ այլ շերտ. տարիներ, տասնամյակներ շարունակ Հայաստանի նախկին իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու նրանց մերձավորների հետ կապվող ընկերությունները շահագործում են Հայաստանի բնական հարստության զգալի մասը պարունակող հանքերը Հայաստանի հարավում՝ Կապանում, Քաջարանում, Ագարակում և այլն։ Շահագործում են անհայտ պայմաններով, որևէ կերպ հաշվետու չլինելով, թե որքանով են պահպանում բնապահպանական չափանիշները։ Ու այս պայմաններում, այսքան տարվա ընթացքում այդ հանքավայրերից որևէ մեկի դեմ բողոքի ակցիաներ չեն կազմակերպվել ու ճանապարհներ չեն փակվել։ Ինչո՞ւ։ Սրանք չափազանց կարևոր հարցեր են, որոնք այլևս լոկալ նշանակությունից տեղափոխվել են գլոբալ հարթություն։ Ամուլսարի հանքի շահագործումն այսօր դարձել է հայ-ամերիկյան հարաբերությունների առանցքային հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում