Tuesday, 14 07 2026
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Կիրակնօրյա խոհեր՝ «Մի տնից չենք, մի հալի ենք»-ի մասին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բոլոր մարդիկ ուզում են ապրել բարեկեցիկ և լինել հարուստ: Հարստությունն ու բարեկեցությունը երազանքներ են, որոնք միշտ մնում են անկատար, և երբեք ոչ ոք այնքան հարուստ չի լինում, ինչքան ցանկանում է: Սակայն եթե մի պահ շրջանցենք երազանքները և փորձենք հասկանալ բարեկեցության մասին մարդկանց առօրյա, գործնական ցանկությունները, կարձանագրենք, որ մարդիկ, որպես կանոն, ուզում են ապրել այնպես, ինչպես ուրիշները, այսինքն՝ ուզում են ապրել ուրիշների հետ համեմատելի: Եվ մարդիկ այս իրավիճակում, որպես կանոն, «ուրիշներ» ասելով՝ հասկանում են իրենց երկրի մնացած քաղաքացիներին: Եվ սա շատ կարևոր բանաձև է, ընդ որում՝ ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական և պետական:

Տվյալ երկրի քաղաքացիների բարեկեցության համեմատելիությունը կարող է դառնալ այն հիմնարար գործոնը, որը ի վերջո վճռորոշ կլինի պետության զարգացման գործում: Երբ մենք բոլորս ապրում ենք մի քիչ լավ, մի քիչ վատ, բայց ընդհանուր առմամբ համեմատելի, նշանակում է ազգային հարստությունը, ունեցվածքը շատ թե քիչ հավասարապես է բաշխված, և այս փաստի ազդեցությամբ մեր գիտակցության մեջ ձևավորվում է ընդհանուրի զգացողության այն պարզ բանաձևը, որը հրաշալիորեն արտահայտված է հայկական` «Մի տնից չենք, մի հալի ենք» հանրահայտ ասացվածքում: Ասել է թե՝ մենք բոլորս իրար հետ խոսելու բան ունենք, ասել է թե՝ մենք բոլորս հավասար ենք, հավասար ենք մեր վիճակի, հեռանկարների, պաշտպանվածության և անպաշտպանության մեջ: Այսինքն` բոլորիս առաջ միևնույն խնդիրներն են դրված, և մենք պետք է իրար հետ աշխատենք այդ ընդհանուր խնդիրները լուծելու համար:

Եվ ուրեմն, ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել այն մարդու միջև, որ չունի ավտոմեքենա, և այն մարդու միջև, որի ավտոմեքենայի արժեքը այս մյուսի ողջ կյանքում ունեցած համախառն եկամուտի կրկնակին է: Ընդհանուր բան, թերևս, կգտնվի. դա հայրենիքի զգացողության թուլացածությունն է: Առաջինը այլևս չի զգում հայրենիքը, որովհետև այդ հայրենիքը չի կարողանում իրեն պաշտպանել, երկրորդը չի զգում հայրենիքը, որովհետև այդ հայրենիքը չի կարողանում իրենից պաշտպանվել:

Հենց այս իրավիճակն է այսօր ստեղծված Հայաստանում, երբ հարուստները նախկինում ապօրինի ճանապարհով կուտակած կապիտալի հաշվին շարունակում են հարստանալ, իսկ աղքատները շարունակում են ապրել առանց նվազագույն հույսի, ասել է թե՝ ոչ թե ապրում են, այլ կյանքի ժամանակը վատնում:

https://www.facebook.com/babajanyana/posts/2644558778908166?__xts__[0]=68.ARA6IpGTDwFJsFIHFORT2X4QTQtLf4ETo3rwxmPpI-1fPv-_Kw0ZXM_ZN29butetdE_ssj8ExdpDZm-C5zr1MnhO1OZ0W6IR1prpGrhuno0EAyxJTgcQrm08RX71z0MM4aQ0QFhP1kXQ7O0nsQy28DMQ4ntnbBI64ba9w3rkynFq-NuS85Yh6QnyvEZD-bDr34yoRnvxPAHEGvA90j5i40BPJUCA1-9Qj1GhIzyPsCNf9-FrKUPwruGwHblnKKzKtGl7lsS_-fccBw6HDmxYxcSsSsN1T5kpUXaTZKDtHPkmSf92FgXB0lr97Xy5WTPnyyLCqH38uN62hwhI8Pllo55A&__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում