Saturday, 08 06 2024
16:00
Զիմբաբվեի նախագահը BRICS-ին միանալու ցանկություն է հայտնել
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը

Սամվել Բաբայանի առաջարկած փոփոխություններն անցկացնելուց հետո կարող ենք տխուր պատկեր ունենալ

«Սամվել Բաբայանի նախաձեռնությունը՝ անկախ արտաքին հմայքից ու որոշ ձևակերպումներից, ոչ միայն անցանկալի է Արցախի համար, այլև սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

Նրա կարծիքով՝ փորձելով վերադառնալ ակտիվ քաղաքականություն՝ Սամվել Բաբայանը հանդես չի եկել որպես ինքնուրույն քաղաքական գործիչ: «Նա հանդես է եկել որպես ռուսական գաղութատիրության առաջատար՝ խոսելով բացարձակապես անընդունելի, մերժելի ու դավաճանության հոդվածով պատժելի ռուսական մանդատի մասին։ Հավանաբար Մոդեստ Կոլերովի հրամցրած թղթի տակ առկա նրա ստորագրությունը պարունակում է  կարգավորման այնպիսի տարբերակ, որն ավելի վատթար է, քան մադրիդյան սկզբունքները»,- ասաց նա։

Քանանյանը մանրամասնեց՝ այնտեղ խոսվում է ադրբեջանական փախստականների վերադարձի մասին. «Այդ փաստաթուղթը իր բոլոր խայտառակ ու մերժելի դրույթներով հայտնի է, և նրա գրասենյակը չի բարեհաճել հերքել այն, հետևաբար Սամվել Բաբայանը պետք է ընկալվի որպես Հայաստանի ինքնիշխանությունն Արցախում հարցականի տակ դնող արտաքին պետության քայքայիչ շահեր հետապնդող մի երևույթ։ Ասեմ ավելին՝ Սամվել Բաբայանն իհարկե փորձել է շահարկել միացման քաղաքական պահանջը բնակչության մեջ, բայց բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ դա այդպես չէ։ Մեր տեսանկյունից՝ ցավալի է, որ 2020 թվականին Արցախում ընտրություններ են տեղի ունենալու, բայց անկախ ամեն ինչից՝ Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրությունները մարզային բնույթի ընտրություններ են, որոնք միայն Արցախին են վերաբերում։ Ինչպես ՏԻՄ ընտրությունների ժամանակ տվյալ համայնքում իրավունք ունի ընտրվել միայն տվյալ համայնքում որոշ ժամանակ  բնակված անձը, նույնը պետք է վերաբերի նաև Արցախին, իսկ Սամվել Բաբայանը կամովին դուրս է եկել Արցախի հաշվառումից»։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ ինքը և մյուս փորձագետները ակնարկել են այն հնարավոր վտանգը, որ Սամվել Բաբայանով փոփոխություններ անցկացնելուց հետո բոլորովին բացառված չէ, որ Մոսկվայի  կարգադրությամբ Արցախում որպես նախագահի թեկնածու առաջադրվի նաև Ռոբերտ Քոչարյանը: «Պետք է պարզ հասկանանք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է կալանքի տակ մնալ Երևանում, բայց քանի դեռ նրա նկատմամբ  ուժի մեջ չի մտել դատական վճիռ, հասկանալի է, որ լինելու են բոլոր տեսակի բողոքարկումներ, ուստի մենք կարող ենք բավականին տխուր պատկեր ունենալ։ Ես չեմ ասում, որ արցախցիները կարող են նրան ընտրել, բայց քանի որ Արցախի հասարակությունը դեռ չի ձերբազատվել սերժսարգսյանական վարչախմբի լծից, ես չեմ բացառում, որ կարող են տխուր երևույթներ լինել, և, առհասարակ, Սամվել Բաբայանի այս ողջ խեղկատակությունը պետք է իր տրամաբանական ավարտն ունենա»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ քաղաքագետը նշեց. «Խոսելով Սամվել Բաբայանի բացահայտ պետական դավաճանություն պարունակող դիրքորոշման և դրանց մերժելիության մասին՝ մենք չպետք է մոռանանք, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը նվազ չարիք է, նրա հավականություններն ու ոտնձգությունները Արցախում ղեկավար դառնալու համար նույնքան վտանգավոր են Արցախում օրինականության ու արդարության միջավայրի ձևավորման համար։ Եթե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն արտահայտվում են Սամվել Բաբայանի գործողությունների անթույլատրելիության վերաբերյալ, ապա Հայաստանի կենտրոնական իշխանությունը նույնքան վստահությամբ պետք է արցախաբնակ քաղաքացիներին ակնարկի, որ Արայիկ Հարությունյանի հավակնությունները նույնքան մերժելի են»։

Ըստ Քանանյանի՝ դրա համար կա շատ պարզ ձև. «Արայիկ Հարությունյանի տնտեսական հանցագործությունները ոչ միայն Արցախի մարզի տարածքին են վերաբերում, նա բազմաթիվ քրեական իրողությունների մեջ է շաղախված, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Կարելի է շատ լուրջ հիմնավորմամբ  քրեական գործ հարուցել ու ակնհայտ դարձնել Երևանի վերաբերմունքը Արայիկ Հարությունյանի հավակնությունների անթույլատրելիության նկատմամբ։ Մենք դա առայժմ չենք տեսնում, ինչը մեզ մեծապես մտահոգում է, որովհետև Արայիկ Հարությունյանի շրջապատը ոչ միայն շատ տգեղ ձևով քծնում է ՀՀ իշխանություններին, այլև տարածում է ապատեղեկատվություն՝ իբրև Փաշինյանի շրջապատի մի քանի դեմքեր նրա հովանավորն են, և նրանց միջոցով Փաշինյանի «դաբրոն» ոչ հրապարակային ձևով ներկայացված է։ Սա իհարկե սուտ է, Արայիկ Հարությունյանը չպետք է անգամ կարողանա գրանցվել որպես թեկնածու։ Ես շատ փոքր հույս ունեի, որ փոփոխված իրավիճակում Հարությունյանը կգիտակցի, որ իր քաղաքական հավակնությունների ժամանակաշրջանը վերջնականապես ավարտված է, և նա, ներողություն խնդրելով հայությունից, որոշակի հատուցումներ տալով, կվերադառնար բիզնես կյանք և որպես խոշոր գործարար՝ հարկեր վճարելով, օրինական պահանջներին ենթարկվելով՝ իր հետագա կյանքի տասնամյակներում պետք է կարողանար իր բարերարություններով հետ շահեր արցախցիների համակրանքն ու դառնար ազգային բարերար։ Ցավոք սրտի, իր շրջապատն իրեն այլ բանի է մղել, և այստեղ նա Սամվել Բաբայանի չափ մերժելի է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում