Friday, 07 06 2024
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է

Ներկայումս Հուրգադայում Հայաստան վերադառնալու խնդիր ունեցող քաղաքացիներ այլևս չկան․ դեսպան Կ․ Գրիգորյան

«Ամենածանր իրավիճակում հայտնվել էին հենց այս (հուլիսի 25-ի չեղարկված) չվերթի ուղևորները, որոնք ստիպված էին 36 ժամ ուշացումով վերադառնալ հայրենիք։ Մյուս երկու չվերթների դեպքում արդեն ճգնաժամի գագաթնակետը հատված էր, և իրականացվում էր կառավարելի գործընթաց։ Կարծում եմ, որ կառավարության բոլոր մարմիններն աշխատել են օպերատիվ, տրված լուծումներն էլ եղել են ամենից օպտիմալը»։

Ո՞ւր գնալ ամռանը, որտե՞ղ հանգստանալ․ այս հարցն ամեն տարի՝ այս սեզոնին, անխուսափելիորեն դառնում է կենցաղային ամենաարդիական հարցերից մեկը և հաճախ քննարկվում է նաև հասարակական մակարդակում։ Հանգստի ընդունված ու ամենատարածված ձևերից մեկը, իհարկե, ծովն է, ծովային որևէ հանգստավայր գնալը։ Տարբերակները, իհարկե, շատ են՝ Կիպրոս, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Կուբա, Մեքսիկա, Ղրիմ, Դուբայ, Մալդիվներ, Բալի, Ավստրալիա և այլն, և այսպես շարունակ։ Կարելի է անվերջ թվարկել։ Բայց մեծ գաղտնիք չենք բացի, եթե ասենք, որ մեր քաղաքացիներից ոչ բոլորը կարող են իրենց նման հաճույք թույլ տալ։ Շատերի համար աշխարհի հայտնի հանգստավայրերի լողափերն այդպես էլ մնում են երազանք։

Կան նաև մարդիկ, ովքեր մեկնում են արտերկրյա հանգստի, բայց նրանց մեծ մասն էլ, ֆինանսական սուղ հնարավորությունների պատճառով, ստիպված է ընտրել ամենաօպտիմալ տարբերակը՝ ծախսերի մեջ «տեղավորվելու» համար։ Այս առումով ամենահարմար տարբերակներից մեկը Եգիպտոսի հանգստավայրերն են՝ մասնավորապես Կարմիր ծովի ափին։ Շարմ Էլ Շեյխի, Հուրգադայի հյուրանոցներն ու լողափերը իրենց ոչ այնքան թանկ ծառայություններով գրավում և գայթակղում են զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից։ Շատ տուրիստական ընկերություններ, այդ թվում՝ Հայաստանում, հաճախ անհավատալի թվացող էժան գներով փաթեթներ են առաջարկում մարդկանց դեպի Հուրգադա կամ Շարմ Էլ Շեյխ, և պարզվում է, որ երբեմն փաթեթի էժան գինը պայմանավորված ոչ միայն օբյեկտիվ, այլև օրենքի հետ հակադրության մեջ մտնող գործոններով։ Հենց այդպիսի կասկածելի գործունեության զոհ դարձան նախորդ ամիս «Էյ ընդ Ար Տուր» («A&R Tour») տուրիստական օպերատորի փաթեթներով Հուրգադա մեկնած հայ զբոսաշրջիկները։

Հուլիսի 25-ին Հայաստանի ավելի քան 100 քաղաքացիներ Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթով պիտի վերադառնային Հայաստան, բայց ավիափոխադրողը՝ հունական Orange to Fly ավիաընկերությունը, չեղարկել է թռիչքը, քանի որ, ինչպես հետո պիտի պարզվեր, տուրիստական ընկերությունը չի կատարել իր ֆինանսական պարտականությունները։ Այսպես Հայաստանի տասնյակ քաղաքացիներ մնացին անորոշ վիճակում։ Նրանցից ոմանք տեղավորվեցին հյուրանոցներում, ոմանք էլ՝ օդանավակայանում կամ փողոցներում, որովհետև այլևս գումար չունեին հյուրանոցում իջևանելու համար։ Ի դեպ, մինչ այդ՝ հուլիսի 23-ին, չեղարկվել էին նաև Երևան-Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ չվերթները։

Խնդիրը շատ արագ քննարկման առարկա դարձավ սոցցանցերում և մամուլում։ Համապատասխան հայտարարություններով հանդես եկան նաև ՀՀ արտգործնախարարությունը և Եգիտպոսում ՀՀ դեսպանությունը: Մեկ օր անց՝ հուլիսի 26-ին, կառավարությունը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, գտավ խնդրի լուծումը՝ պահուստային ֆոնդից 47 մլն 198 հազար դրամ հատկացնելով Արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի վերջինս, Եգիպտոսում Հայաստանի դեսպանության հետ միասին, կազմակերպի հուլիսի 25-ի, ինչպես նաև հուլիսի 29-ի չեղարկված չվերթների ուղևորների տեղափոխումը Հայաստան։

Հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման փաստով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում քրեական գործ է հարուցվել խարդախության հատկանիշներով։

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով տեղի ունեցածի հետ կապված հարցերը մեկնաբանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը՝ նշելով, որ ներկայումս Հուրգադայում Հայաստան վերադառնալու խնդիր ունեցող քաղաքացիներ այլևս չկան։ Դեսպանը պարզաբանել է, թե ինչպես է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների վերադարձը հայրենիք, ինչ գործոններով էին պայմանավորված հայ զբոսաշրջիկների կեցության և վերադարձի հետ կապված բարդությունները, ինչու է ևս մեկ չվերթ իրականացվել օգոստոսի 1-ին։ Եգիպտոսում Հայաստանի դեսպանը տեղեկացրել է, որ արդեն իսկ Հայաստան է տեղափոխվել չվերթների չեղարկման պատճառով ծանր վիճակում հայտնված 415 զբոսաշրջիկ։ Կարեն Գրիգորյանը նաև անդրադարձել է Եգիպտոսում հայկական դեսպանության հասցեին հնչեցված քննադատություններին՝ բացատրելով, որ քանի որ Հուրգադան Կահիրեից բավական հեռու է, ու դեպքն էլ տեղի է ունեցել Եգիպտոսում աշխատանքային շաբաթվա վերջին՝ հինգշաբթի օրը, Կահիրեում տեղակայված ՀՀ դեսպանությունը, որի դիվանագիտական անձնակազմը բաղկացած է միայն դեսպանից և հյուպատոսից, նախընտրել է մնալ տեղում և խիստ թանկ աշխատանքային ժամերն օգտագործել տեղական պետական մարմինների և մասնավոր ընկերությունների հետ մշտական կապ պահպանելու և պայմանավորվածություններ կայացնելու համար։

Պարոն դեսպան, շնորհակալ եմ հարցազրույցի այս հնարավորության համար։ Հուրգադա հանգստանալու նպատակով մեկնած ՀՀ քաղաքացիների հետ կապված խնդիրը օրեր շարունակ քննարկվում է հայկական մամուլում։ Այս պահին ինչպե՞ս կբնութագրեք կամ կգնահատեք ընդհանուր իրավիճակը։ Եգիպտոսում այժմ կա՞ն Հայաստանից մեկնած զբոսաշրջիկներ, ովքեր վերադառնալու խնդիր ունեն։ Խնդիրը միայն A&R Tour տուրօպերատորի փաթեթներով Հուրգադա մեկնած զբոսաշրջիկների՞ն է վերաբերում, թե՞ կան կամ կարող են ծագել խնդիրներ նաև Հուրգադա կամ Եգիպտոսի այլ հանգստավայրեր մեկնած այլ խմբերի հետ։ Առաջիկայում նոր չվերթներ իրականացվելո՞ւ են։

– Ես եմ շնորհակալ ստեղծված խնդրի վերաբերյալ որոշ հստակեցումներ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար։ Արդեն Հայաստան են վերադարձել Հուրգադայում հանգիստ անցկացնող 415 զբոսաշրջիկ, որոնք հայտնվել էին ծանր իրավիճակում չվերթների չեղարկման պատճառով։ Ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ տեղի է ունեցել երեք հատուկ չվերթ հուլիսի 26-ին, 29-ին և օգոստոսի 1-ին։ Երբեմն հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեղարկված 2 չվերթի ուղևորների փոխադրման համար անհրաժեշտ է եղել իրականացնել 3 չվերթ։ Պատասխանը պարզ է․ ոչ բոլոր զբոսաշրջիկներն են ձեռք բերել մեկշաբաթյա ուղեգրեր։ Եղել են այնպիսիք, որոնք մեկնել են տասնօրյա կամ երկշաբաթյա հանգստի, և երրորդ չվերթի անհրաժեշտությունն առաջացել էր այս անձանց վերադարձնելու պայմանով։

Ներկայումս Հուրգադայում Հայաստան վերադառնալու խնդիր ունեցող քաղաքացիներ այլևս չկան։ Կայր 6 քաղաքացի, որոնց հանգստի ավարտը նախատեսված էր օգոստոսի 5-ին, սակայն նրանք, անսալով ՀՀ դեսպանության հորդորին, ընդհատել են հանգիստը և վերադարձել օգոստոսի 1-ի չվերթով։

Ստեղծված խնդիրը վերաբերել է բացառապես ՕՐԻՆՋ 2 ՖԼԱՅ (ORANGE 2 FLY) ավիափոխադրողի կողմից իրականացվող չվերթներին, որի տոմսերը վաճառվել են հայկական «Էյ ընդ Ար» (A&R) տուրիստական օպերատորի կողմից։ Կարևոր է ընդգծել, որ քաղաքացիներն իրենց զբոսաշրջային փաթեթները ձեռք են բերել ոչ միայն «Էյ ընդ Ար»-ից, նաև այլ տուրիստական գործակալություններից, որոնք, ըստ մեր տեղեկությունների, չեն կարող համարվել պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։

Հուլիսի 25-ին, երբ հայտնի դարձավ չվերթների չեղարկման մասին, դեսպանությունն անմիջապես կապվել է Եգիպտոսում ՕՐԻՆՋ 2 ՖԼԱՅ ընկերության ներկայացուցիչ ՍՓՈԹ ԷՅՐ (SPOT AIR) ընկերության հետ և ստացել պատասխան, որ հայկական գործընկերոջ ֆինանսական պարտականությունների չկատարման պատճառով են չեղարկվել չվերթները, և դրանք կարող են իրականանալ միայն այդ պարտականությունների կատարումից հետո։

Դեպի Եգիպտոս չարտերային կանոնավոր չվերթներ է իրականացնում ևս 3 տուրօպերատոր, որոնց հետ կապված որևէ անախորժ դեպք մեր կողմից չի գրանցվել։

Գիտենք, որ Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպվել է Հայաստանի կառավարության կողմից, չվերթն իրականացնելու համար պահուստային ֆոնդից գումար է հատկացվել, այս ընթացքում ակտիվ աշխատել են Հայաստանի արտգործնախարարությունը, Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը։ Այնուամենայնիվ, հատկապես առաջին օրերին եղան քննադատություններ, քննադատեցին նաև Հայաստանի դեսպանության աշխատանքը։ Մասնավորապես ֆեյսբուքյան օգտատեր Vahe Arsenը հայաստանյան լրատվամիջոցներին ուղղված իր հայտարարության մեջ հուլիսի 25-ին գրել էր, որ «արդեն 24 ժամ է հարյուրից ավելի հայ տուրիստներ (այդ թվում կինս և երկու զավակներս) մնացել են Եգիպտոսում, մի մասն արդեն փողոցում են, որովհետև ոչ գումար ունեն և ոչ էլ տեր՝ ի դեմս Եգիպտոսում մեր դեսպանության»: Ինչպե՞ս եք ընդունում նման քննադատությունը։ Քննադատության տեղիք, Ձեր կարծիքով, կա՞ր, թե՞ ոչ։

– Այո՛, քաղաքացիների վերադարձն իրականացվել է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Պահուստային ֆոնդից միջոցներ հատկացնելու մասին կառավարության որոշումն ընդունվել է հուլիսի 26-ի առավոտյան, և նույն օրը՝ ընդամենը ժամեր անց, կայացել է առաջին չվերթը։ Պետք է նշեմ, որ ամենածանր իրավիճակում հայտնվել էին հենց այս չվերթի ուղևորները, որոնք ստիպված էին 36 ժամ ուշացումով վերադառնալ հայրենիք։ Մյուս երկու չվերթների դեպքում արդեն ճգնաժամի գագաթնակետը հատված էր և իրականացվում էր կառավարելի գործընթաց։ Գտնում եմ, որ կառավարության բոլոր մարմիններն աշխատել են օպերատիվ, տրված լուծումներն էլ եղել են ամենից օպտիմալը։

Ֆեյսբուքյան օգտատեր Vahe Arsenի քննադատությունը հասկանում եմ, սակայն չեմ ընդունում։ Կարծում եմ նրա արտահայտություններն արված էին ընտանիքի անդամների նկատմամբ մտահոգությամբ և իրավիճակի անտեղյակության արդյունքում։ Այո՛, ճիշտ է, որ ավելի ստույգ 132 զբոսաշրջիկի ուղեգրերի ժամկետն ավարտվել էր հուլիսի 25-ին, հետևաբար նրանք դուրս էին գրվել հյուրանոցներից։ Այո, մարդիկ այդ օրը հայտնվել էին խիստ ծանր կացության մեջ։ Նրանցից ոմանք, սեփական միջոցների հաշվին երկարաձգել էին իրենց կեցությունը նույն հյուրանոցում, ոմանք սպասել էին հանգուցալուծմանը հյուրանոցի նախասրահում, մի մասին էլ Հուրգադայում ընդունող տուրիստական գործակալությունը տեղավորել էր այլ՝ ավելի ցածրակարգ հյուրանոցում։ Պետք է նշել, որ դեսպանությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի կողմից և չեն տնօրինում այնպիսի ֆինանսական միջոցների, որպեսզի արտակարգ իրավիճակներում կարողանան իրանականացնել նման ծախսեր։ Ինչ վերաբերում է «… ոչ էլ տեր՝ ի դեմս Եգիպտոսում մեր դեսպանության» արտահայտությանը, այն թերևս արված է, որ դեսպանության ներկայացուցիչը չի եղել դեպքի վայրում։ Մեր դեսպանության դիվանագիտական անձնակազմը բաղկացած է միայն դեսպանից և հյուպատոսից, Հուրգադան գտնվում է Կահիրեից մոտ 500 կմ հեռավորության վրա։ Մեքենայով այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է 5-6 ժամ։ Քանի որ դեպքը տեղի էր ունեցել Եգիպտոսում աշխատանքային շաբաթվա վերջին՝ հինգշաբթի օրը, ապա դեսպանությունը նախընտրել է մնալ տեղում և խիստ թանկ աշխատանքային ժամերն օգտագործել տեղական պետական մարմինների և մասնավոր ընկերությունների հետ մշտական կապ պահպանելու և պայմանավորվածություններ կայացնելու համար։ Գտնում եմ, որ իրավիճակի համեմատաբար արագ հանգուցալուծումը պայմանավորված էր նաև մեր այս որոշմամբ։ Կարծեմ, օգտատեր Vahe Arsenը միակն էր, որ բացասական արձագանք էր հնչեցրել դեսպանության աշխատանքի վերաբերյալ։

Երբ արդեն ՀՀ քաղաքացիների վերադարձի հարցը գտնվում էր լիակատար վերահսկելիության փուլում, օգոստոսի 1-ին ես եղել եմ Հուրգադայի օդանավակայանում և որևէ ուղևորից չեմ լսել հանդիմանություն մեր հասցեին։ Հակառակը, շատերը հատուկ շնորհակալություն էին հայտնում դեսպանությանը և անձամբ հյուպատոսին թեժ գծի հեռախոսազանգերին համբերատար պատասխանելու և քաղաքացիներին իրավիճակից դուրս գալու ելքեր առաջարկելու համար։ Տարբեր լրատվամիջոցների եթերներից նույնպիսի արձագանքներ են հնչեցրել նաև Հայաստան վերադարձած քաղաքացիների կողմից։

Եվս մի օգտատեր, որն իրեն ներկայացրել էր որպես ոլորտի մասնագետ, կարծիք էր հայտնել, որ անհրաժեշտություն չկար կառավարության կողմից կատարել այսպիսի մեծ ծախսեր, և քաղաքացիներին կարելի էր վերադարձնել ավելի նվազ միջոցներով։

Թերևս այո, եթե հաշվի չառնենք մի շատ կարևոր հանգամանք։ Ինչպես նշեցի՝ հինգշաբթին Եգիպտոսում աշխատանքային շաբաթվա վերջին օրն է։ Ժամանակի սղության պատճառով դեսպանությունը պետք է փնտրեր այնպիսի փոխադրողի, որն արդեն իսկ ուներ Եգիպտոսից դեպի Հայաստան օդային ուղու վրա գտնվող երկրների օդային տարածք մուտք գործելու թույլտվություն։ Այլապես, նոր փոխադրողի համար օդային թույլտվության ձեռքբերման համար պետք կլիներ սպասել մինչև կիրակի՝ առաջին աշխատանքային օրը։ Այդ դեպքում, ևս երկու օր ո՞ւր պետք է մնային մեր քաղաքացիները։ Դրանից հետո քննադատությունները տեղին կլինեին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում