Wednesday, 01 05 2024
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ

Տեխնոլոգիական ոլորտի 89 նորաստեղծ ընկերություն արդեն ստացել է հարկային արտոնության հավաստագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում շարունակվում է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնության հավաստագրի տրամադրման գործընթացը։ Արդեն նախարարություն է դիմել շուրջ 130 ընկերություն։ Կայացած 4 նիստերի արդյունքում առայժմ արտոնություն է տրամադրվել 89-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, պետական աջակցության ենթակա գործունեության շրջանակը բավական ընդգրկուն է։ Այն ներառում է ծրագրային ապահովման մշակում, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվական գործունեություն, համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում և այլն։

«ՖՈԲ ՏԵՍՏԻՆԳ ՍԵՐՎԻՍԻԶ» ընկերության գործադիր տնօրեն Արամայիս Հովհաննիսյանի խոսքով՝ շահութահարկի և եկամտահարկի տոկոսի իջեցումը սկսնակ ֆիրմաներին հնարավորություն է տալիս ավելի փոքր գումարներով մուտք գործել մեծ շուկաներ և կարողանալ հաստատվել։ «Սրանով հնարավորություն է տրվում նոր ֆիրմաների ձևավորմանը, նոր մտահղացումից նոր արտադրանք ունենալուն։ Սկսնակ ընկերությունների երևի 50 տոկոսից ավելին կկարողանա մուտք գործել մեծ շուկա։ Չեն մնա սահմանափակումներով և բոլորը կձգտեն արտոնագրից շուտ հրաժարվել, որպեսզի մեծանան»,- ընդգծեց Արամայիս Հովհաննիսյանը։

«Դեդիքեյթիդ վիժն» ընկերության ներկայացուցիչներին էլ հանձնաժողովը ժամանակ էր տրամադրել լրացուցիչ փաստաթղթեր ու հիմնավորում ներկայացնելու համար, որ ընկերության գործունեությունը համապատասխանում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ու չափանիշներին։ Ներկայացված նոր փաստարկների արդյունքում նրանց ևս տրվեց դրական եզրակացություն։ Հարկային արտոնություն ստանալու և մեր երկրում գործունեություն սկսելու համար դիմած ստարտափների աշխարհագրությունը բավական ընդգրկուն է՝ ԱՄՆ, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Վրաստան, ՌԴ, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Ավստրիա։

Դիմողների թվում սփյուռքահայ մեր հայրենակիցների ընկերությունները կազմում են շուրջ 20 տոկոս: Փոփոխությունների համաձայն՝ նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում