Sunday, 12 07 2026
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է

«Դու ինձ, ես՝ քեզ». Թրամփը հենց այնպես որևէ երկրին փող չի տալիս, Երևանը պետք է հետևություններ անի

«2020թ. ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի ընդամենը 6.75 մլն դոլար»,- ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրառում է կատարել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Սարգսյանը մասնավորապես նշել է. «Foreign Assistance»-ի խողովակով հենց այսքան գումար է նախատեսված Հայաստանին աջակցելու համար: Համեմատության համար նշեմ, որ 2019-ին այդ գումարը 6.4 մլն դոլար էր, 2018-ին՝ 6.80 մլն դոլար, 2017-ին՝ 26.41 մլն դոլար, 2016-ին՝ 23.10 մլն դոլար»։

«Foreign Assistance»-ի խողովակով ամենամեծ օգնությունը ստացել ենք 2011-ին` 45.2 մլն դոլար։ «Սա ԱՄՆ 2020թ. արտաքին աջակցության բյուջեով նախատեսված օգնությունն է: Իհարկե, չեն բացառվում նաև լրացուցիչ փաթեթներ, բայց դեռևս առաջընթաց չկա»,- ընդգծել է Սարգսյանը։

Սուրեն Սարգսյանը նաև տեղեկացնում է, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությունը ևս, որի նպատակն է ականապատված տարածքների ականազերծումը. «Սա USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի դադարեցումը լուրջ քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում։ Կոչ եմ անում ամերիկաբնակ ընկերներիս միանալ Հայ դատի գրասենյակի կազմակերպած արշավին: Նորից եմ ասում, սա լրջագույն քաղաքական հետևանքներ է ունենալու: Սա դառնալու է քաղաքական և իրավական նախադեպ, որի հետևանքները բոլորս ենք գիտակցում:

Սուրեն Սարգսյանը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն աշխարհի միակ պետությունն է ՀՀ-ից հետո՝ որ, չճանաչելով Արցախի անկախությունը, ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Ստեփանակերտին։

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ դիվանագիտությունն այս հարցում պետք է առավել ակտիվ լինի և աշխատի անմիջապես Պետդեպարտամենտի հետ։ «Հայկական լոբբին շատ լավ աշխատում է Սենատի հետ, բայց Պետդեպի հետ լոբբիստական աշխատանքը շատ ցածր մակարդակի վրա է։ Հենց այս պատճառով էլ մենք թերացումներ ու բացթողումներ ունենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանի դիտարկմամբ՝ Պետդեպարտամենտի հետ մեր աշխատանքների մակարդակը վերջին տարիներին շատ ցածր է եղել. «Երևի թե դա սկսվեց 2008-ից հետո, երբ դադարեցվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, նաև Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնությունը քչացավ։ Ես հիշում եմ՝ այդ տարիներին մինչև 100 միլիոն դոլար ֆինանսական օգնություն էր ստացվում, իսկ վերջին տարիներին իջել էր 6 միլիոն դոլարի։ Այո՛, այս ուղղությամբ աշխատանքներն անբավարար են, կամ աշխատանքներ տարվում են, բայց արդյունքներ չեն տալիս»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց. «Ընդհանրապես, Թրամփի վարչակազմը կրճատում է ամբողջ աշխարհին տրամադրվելիք օգնության ծավալները, և խնդիրն ամբողջ աշխարհին է վերաբերում։ Մենք դա տեսնում ենք Պակիստանի ու այլ երկրների մասով, Թրամփի վարչակազմը գնում է ծախսերի ավելի չափավորման, արտաքին օգնության տրամադրման նվազեցմանը։ Դա գրեթե բոլոր երկրներին է վերաբերում, այդ թվում՝ պարզվում է, որ Արցախին։ Թեպետ պետք է նշել նաև, որ սա սիմվոլիկ գումար էր, այդքան էլ մեծ չէր։ Նաև հնարավոր է, որ այդ գումարի կրճատումը ինչ-որ մեսիջներ է պարունակում»։

Արդյոք ՀՀ իշխանություններն իրենց առաջնահերթությունն են համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը, հարցին ի պատասխան փորձագետն ասաց. «Առաջնահերթություն համարում են, բայց կա՛մ չունեն համապատասխան հմտություններ, կա՛մ էլ այլ պատճառներով այդ համագործակցությունը դեռևս ցածր մակարդակի է, ու լուրջ հաջողություններ չեն գրանցվում։ Գուցե չունեն համապատասխան դիվանագիտական հմտություններ, կապեր, հենց այդ պատճառով էլ այս ուղղությամբ ձախողումներ ունենք։ Հայաստանում 400 միլիոն դոլարի ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած ամերիկա-բրիտանական «Լիդիան» ընկերությունն էլ խոչընդոտների է հասնում, ԱՄՆ նախկին դեսպան Միլսը, այլ դիվանագետներ բաց տեքստով հայտարարել են, որ քանի դեռ այս խնդիրը չի կարգավորվում՝ ամերիկյան ներդրումներ Հայաստանում չակնկալեք։ Այս ուղղությամբ իսկապես լուրջ բացթողումներ կան, որոնք մտածելու տեղիք են տալիս»։

Ըստ մեր զրուցակցի՝ միանշանակ չենք կարող պնդել, որ սա ինչ-որ ազդակ է ուղղված Հայաստանին, սա Թրամփի վարչակազմի քաղաքականությունն է շատ երկրների մասով. «Գուցե կա նաև քաղաքական մեսիջ, երկու տարբերակներն էլ չենք կարող բացառել։ Ընդհանրապես, Թրամփը ռացիոնալ մարդ է, բիզնեսմենի հոգեբանություն ունի ու հենց այնպես որևէ երկրին գումար չի տալիս, դրա դիմաց որևէ բան ակնկալում է ստանալ։ Քաղաքականությունն ունի «դու ինձ, ես՝ քեզ» սկզբունք, հետևաբար Հայաստանն էլ պետք է հետևություններ անի ու մտածի՝ ինչ առաջարկել ԱՄՆ-ին, որ դրա դիմաց ֆինանսական օգնության ծավալները մեծանան»։

Եզրափակելով՝ փորձագետն ասաց, որ մեր դիվանագիտությունը պետք է ակտիվանա, ու մենք պետք է փորձենք աշխատել Պետդեպարտամենտի հետ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում