Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Հայաստանի դեմ ակցիան տապալվեց. ի՞նչ է սպառնում «Սանիտեքին»

«Սանիտեք» ընկերությունը, որ Երևանի աղբահանության թեմայով իր ասուլիսը Թբիլիսիում կազմակերպելու մասին հայտարարությամբ «ցնցել» էր համացանցը, հանրային արձագանքների տարափի ներքո կայացրել է ասուլիսը Երևան տեղափոխելու որոշում: Այդ որոշումից ավելի հետաքրքիր է, սակայն, բացատրությունը կամ պարզաբանումը նույն հայտարարության մեջ, թե ինչո՞ւ էին որոշել ասուլիսը անել Թբիլիսիում, ոչ թե Երևանում: Պարզվում է, որ «Սանիտեքի» բաժնետերերը չեն ունեցել անվտանգության երաշխիքներ, որ Երևանում իրենց նկատմամբ չեն կարող լինել ոչ իրավաչափ հետապնդումներ:

Ընդ որում, հայտարարությունից հասկանալի չէ՝ հիմա ունե՞ն, ստացե՞լ են այդ երաշխիքները, թե՞ գնում են «անձնազոհության»: Թե՞ ամբողջը պլանավորված էր հենց սկզբից, և թատրոնը անհրաժեշտ էր ընդամենը այդ «պարզաբանում» հայտարարության առիթը ստեղծելու համար: Կամ էլ հայտարարությունը պլանավորվում էր անել Թբիլիսիում, ինչի համար էլ ասուլիսը հրավիրվել էր այնտեղ, այսպես ասած՝ «վտարանդի ասուլիս» կարգավիճակով, երբ Երևանի աղբահանության պայմանագիր ունեցող և դրա իրականացումը փաստորեն խայտառակ ձևով տապալած ընկերությունը, ընդ որում՝ թավշյա հեղափոխությունից հետո տապալած, հարևան Վրաստանի մայրաքաղաքում կհայտարարեր, որ նոր Հայաստանի իշխանությունը սպառնում է իրենց ոչ իրավաչափ հետապնդումով, և դրա համար էլ ասուլիսը կազմակերպել են Թբիլիսիում:

Անկասկած է, որ այդպիսով աղբի թեման սահուն կերպով վերաճելու էր քաղաքական ակցիայի: Ինչ խոսք, թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխող համակարգի տարբեր սուբյեկտների համար կարծես թե ունիվերսալ մեթոդաբանություն է դարձել որևէ իրավական հարցադրումից պաշտպանվել քաղաքական անտուրաժով, բայց այս դեպքում «Սանիտեքը» կարող էր ստեղծել յուրօրինակ նախադեպ, որին հետագայում կհետևեին նախկին համակարգի ներկայացուցիչները:

«Սանիտեքն» ըստ ամենայնի թերևս չէր հաշվարկել հանրային արձագանքը՝ կարծելով, որ հանրությունն իր ուշադրությունը կենտրոնացնելու է Երևանի քաղաքապետարանի գործողությունների վրա, առավել ևս, որ չի զգացվում հանրային այդ «կենտրոնացմանն» աջակցելուն պատրաստ և աջակցող սուբյեկտների պակաս: Գործնականում հանրությունը, սակայն, հերթական անգամ ցույց տվեց, որ անկախ իշխանության հանդեպ իր վերաբերմունքից և իշխանությանն ունեցած հարցերից՝ այդուհանդերձ, շատ ավելի առողջ է, քան սուբյեկտային որոշ շրջանակներ, և կարողանում է անհրաժեշտ պահին պետական շահն ու արժանապատվությունը գերադասել խմբային շահերից և կոնյունկտուրայից:

Խոշոր հաշվով, իր արձագանքով ստիպելով ասուլիսը տեղափոխել Երևան և, այսպես ասած, «ֆալստարտ» տալով քաղաքական հետապնդման մասին հայտարարության տեսանկյունից, Հայաստանի հանրությունը կանխեց ոչ թե աղբահանության խնդրի պարզաբանումը, այլ Հայաստանի Հանրապետության դեմ արտագնա քաղաքական ակցիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում