Friday, 17 07 2026
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին

Մոսկովյան իրադարձությունները մեզ պետք է հուշեն որոշակի քայլերի դիմել. ինչո՞ւ է Հայաստանն իրեն հարմարավետ զգում ԵԱՏՄ «լագերում»

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են Ռուսաստանի իշխանություններին նախօրեին Մոսկվայում բողոքի ակցիաների մասնակիցների ձերբակալությունների համար: Ռուսաստանի մայրաքաղաքի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով բողոքի ակցիաների ժամանակ նախօրեին Մոսկվայում ձերբակալվել են ավելի քան 1300 հոգի, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներ Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը, Իվան Ժդանովը:

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ Հայաստանը ստեղծված իրավիճակում պետք է  ճիշտ դիրքավորվի: «Եթե մենք վերջապես հասկանանք, թե ինչ է Ռուսաստանը, ու ինչպիսի հեռանկար է իրեն սպասվում՝ տեղին կլինի։ Վերջին իրադարձությունները մեզ պետք է հուշեն որոշակի քայլերի դիմել։ Ուշադրությամբ հետևել եմ վերջին օրերի իրադարձություններին, և ես տեսա  մի հետաքրքիր օրինաչափություն. Ռուսաստանում արդեն երրորդ թե չորրորդ օրն է՝ այրվում են անտառները՝ աննախադեպ մասշտաբների, Ռուսաստանի անտառների գրեթե 25 տոկոսն այրվում է, ու այդ նույն պահին շատ մեծ շքերթ է  անցկացվում «Военноморской флот» կոչեցյալը՝ ոչ միայն Սանկտ Պետերբուրգում, այլև Վլադիվոստոկում, Սևաստոպոլում և այլուր։ Մի խոսքով՝ ամեն կերպ փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել այն սարսափելի խնդիրներից, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանը հավելեց՝ Ռուսաստանում մի քանի հզոր բողոքի ցույցեր տեղի ունեցան, որոնք կապված են անկախ քաղաքական գործիչների դիմումներին բացասական պատասխան տալու հետ. «Սեպտեմբերի 8-ին ընտրություններ են լինելու, ու անկախ պատգամավորներ նրանք ունենալ չեն ուզում, վտանգ են տեսնում։ Հազարավոր մարդիկ բերման ենթարկվեցին, խոշտանգվեցին, վերևից իջեցված հրամանով ոստիկանությունն ամենակոպիտ ձևով արձագանքեց։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է գնալ այն նույն ճանապարհով, որով  ժամանակին ընթանում էր ԽՍՀՄ-ը, այսինքն՝ դեպի փլուզում՝ ինչպես տնտեսապես, այնպես էլ բարոյապես քայքայում։ Միջազգային հանրությունը Ռուսաստանը չի ընկալում որպես նորմալ երկիր, ասեմ ավելին՝ Լեհաստանը չի հրավիրել Ռուսաստանի առաջնորդին սեպտեմբերին կայանալիք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի 70 ամյակի միջոցառմանը, պարոն Պուտինը արժանանում է արհամարհանքի»։

Այս ամենը հաշվի առնելով, ըստ մեր զրուցակցի, մեր իշխանությունը պետք է լավ մտածի, թե ինչպես համակարգի մեր արտաքին քաղաքականությունը. «Մինչ օրս ես նման միտումներ չեմ տեսել, և սա իհարկե մեծ տարակուսանք է առաջացնում։ Պատճառները տարբեր կարող են լինել, պետք է իհարկե հստակ տեղեկություն ունենալ։ Բայց ենթադրաբար դա կապված է նրա հետ, որ Ռուսաստանն ինչ-որ ճնշումներ գործելու բավականին հզոր գործիքակազմ ունի, կարողանում է  ստիպել, որ մենք մնանք իր ազդեցության շրջանակներում։ Իսկ թե որոնք են այդ ռեսուրսները, որոնցով նա ճնշում է մեր իշխանությանը, չեմ կարող մեկնաբանել։ Ժամանակակից աշխարհում ժողովրդավարական ուղի ընտրած պետությանը հնարավոր չէ ճնշել, դա բացառվում է, իսկ թե ինչից են վախենում՝ ես չեմ կարող ասել»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ մենք միշտ պետք է դիրքորոշում ունենանք՝ անկախ նրանից, թե որ երկիրն է: «Մենք պետք է հեղափոխության, բռնապետության, պատերազմի, խաղաղության նկատմամբ մեր վերաբերմունքն ունենանք։ Հիմա արդեն հեղափոխական Հայաստանը պետք է ողջունի բոլոր այն շարժումները, որոնք արվում են հանուն ժողովրդավարության ու ազատության։ Ես թերահավատ եմ, որ այս շարժումը կարող է խորանալ, դեռևս շուտ է, որ Ռուսաստանում լուրջ ցնցումներ ու փոփոխություններ լինեն։ Բայց եթե այդպիսիք կան, պետք է ողջունենք, որովհետև պուտինիզմը հենց սկզբից սխալ ծրագիր է եղել։ Իմպերիայի ժամկետը վերջացել է, պետք է ողջունենք փոփոխություններ բերողներին ու պատրաստակամություն հայտնենք աշխատելու նոր իշխանությունների հետ, իսկ եթե չի ստացվելու, բոլոր դեպքերում նոր կամ հին իշխանությունները պետք է իմանան, որ մենք ազատ երկիր ենք ու ողջունում ենք բոլոր տեսակի ազատությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Արշակյանն ասաց՝ մեր իշխանությունները հայտարարել են, որ արտաքին քաղաքական կուրսը չեն փոխելու և հավատարիմ են իրենց հայտարարությանը. «Նրանց համար ԵԱՏՄ-ն ընդունելի լագեր է, հարմար է իրենց, որոշակի կոմֆորտ կա, նրանք բոլորը բռնապետ են՝ իրենք ազատ են։ Ուստի համեմատության կարգով իրենք շահում են՝ մենք դեմոկրատ ենք, տեսեք, թե ինչ ավազակախմբի հետ ենք աշխատում։ Մենք լավն ենք, բայց տեսեք, թե ինչ վատ շրջապատում ենք ապրում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում