Monday, 20 07 2026
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Նիկոլ Փաշինյանի ժառանգած վախերը

«Ազգային անվտանգության նոր ռազմավարություն ենք մշակելու, որի հիմնասյունը ՀՀ ԶՈՒ-ն է լինելու»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա խոսել է ազգային անվտանգության նոր ռազմավարության տարբեր ուղղությունների և բաղադրիչի մասին, սակայն սկզբունքորեն, հայցակարգային իմաստով կարևոր նշանակություն ունի նրա՝ հենց վերը նշված հայտարարությունը։ Իսկ այդ հայտարարությունը նշանակում է, որ իրականում Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը հայեցակարգային առումով որևէ փոփոխության չի ենթարկվելու և կառուցվելու է այն մոդելի վրա, որի վրա գործել է նախորդ իշխանությունների օրոք։ Իսկ այդ մոդելի հիմքում ազգային անվտանգության ապահովումը առավելապես զինված ուժերին վերապահելու մոտեցումն է, որն իրականում մեծագույն մոլորություն է։ Ճիշտ այնպիսի մոլորություն, որով ազգային անվտանգությունը պրիմիտիվ ընկալմամբ նույնացվում է հզոր ու մարտունակ բանակ ունենալու հետ։

Այո, ազգային անվտանգության ապահվոման հարցում զինված ուժերի առաքելությունն ու դերակատարությունը չափազանց կարևոր է, սակայն անթույլատրելի է այն ազգային անվտանգության հիմնասյուն համարելը, ինչպես հայտարարել է Արմեն Գրիգորյանը։ Որովհետև, երբ իշխանությունը բանակը դարձնում է ազգային անվտանգության հիմնասյուն, դրանով անուղղակիորեն խոստովանում է պետությունը զարգացնելու, մրցունակ ու ժամանակակից պետություն կառուցելու սեփական անկարողությունը։

Ազգային անվտանգությունը բազմաշերտ ու բազմագործոն համալիր է, որում կարևորագույն նշանակություն ունեն հանրային ու պետական կառավարման՝ առանց բացառության բոլոր համակարգերն ու ենթահամակարգերը։ Ազգային անվտանգության ռազմավարության հիմնասյուն պետք է լինեն դրանք բոլորը և ոչ թե առանձին վերցրած մի ենթահամակարգ՝ ի դեմս Զինված ուժերի։ Զինված ուժերի առաքելությունն ու դերը ազգային անվտանգության ապահովման գործում ամենատեսանելին ու ամնաշոշոփելին է, սակայն բանակը չի կարող այդ առաքելությունն իրականացնել առանց, այսպես կոչված, թիկունքային համարժեք ապահովման։ Իսկ թիկունքային ապահովումը պետական կառավարման բոլոր ենթահամակարգերն են ու ամբողջության մեջ վերցրած՝ մրցունակ պետությունը։

Զինված ուժերին վերապահելով ազգային անվտանգության ռազմավարության հարցում հենասյունի դերակատարում՝ իշխանությունը, կրկնում ենք, բացահայտում է այդպիսի պետություն կառուցելու և պետության ֆունկցիոնալության մյուս բաղադրիչները ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու սեփական անկարողությունը։ Այդ բաղադրիչներից ամենակարևորը, որ որղղակի ազդեցություն ունի ազգային անվտանգության վրա, պետության արտաքին քաղաքականությունն է։ Ինչ-որ իմաստով մոլորություն է այն կարծրատիպը, թե պետությունների անվտանգությունները ապահովում են հզոր բանակները։ Այո, բանակների դերը կարևոր է, սակայն ժամանակակից աշխարհում ազգային անվտանգության ապահովմանը համարժեք, եթե ոչ ավելի գործուն մեխանիզմ է արտաքին քաղաքականությունը, որի նպատակը պետք է լինի անվտանգության ապահովման հարցում բանակի դերակատարության անհրաժեշտությունը զրոյականի հասցնելը։

Մրցունակ պետության ազգային անվտանգության հիմքում պետք է դրված լինի նաև այնպիսի արտաքին քաղաքականությունը, որը կարողանում է երկրի համար ապահովել հնարավորինս մեծ թվով դաշնակիցներ և պետությունն ինտեգրում է աշխարհաքաղաքական շահերի այնպիսի համակարգում, որի դեպքում տվյալ երկրի անվտանգությունը դառնում է նաև ուրիշների խնդիրը։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է կարողանա վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որի դեպքում մեր անվտանգության շահառու կդառնան հնարավորինս մեծ թվով երկրներ ու լայն իմաստով՝ համաշխարհային հանրությունն ամբողջության մեջ։ Իսկ դա հնարավոր է միայն բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրականացման դեպքում, որի արդյունքում Հայաստանը համաշխարհային անվտանգության շարքային սպառողից կվերածվի այդ անվտանգության մատակարարի։ Մինչդեռ մենք Հայաստանի կողմից տեսնում ենք ճիշտ հակառակը։

Հայաստանն անդամակցում է ըստ էության համաշխարհային անվտանգության սպառնալիք դարձած ՀԱՊԿ-ին, հրաժարվում է մասնակցել ՆԱՏՕ-ի անգամ խորհրդանշական միջոցառումներին։

Շարքը կարելի է երկար թվարկել, բայց բոլոր նշված և չնշված իրողությունների հիմքում Հայաստանի կողմից վարվող միավեկտոր արտաքին քաղաքականությունն է, որի հիմքում, ինչպես բազմիցս նշել ենք, ընկած է ռուսական շահի դոմինանտությունը։ Դա Հայաստանի նախորդ երկու իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն էր, որը նույնությամբ շարունակ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Իսկ դրա հիմքում արդեն ներքին խնդիրներն են՝ Հայաստանում իշխանության գոյության ու պահպանման ալգորիթմը, որը հանգում է ռուսահպատակությանը։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը այդ ալգորիթոմին հետևում էին ոչ լեգիտիմ իշխանությունը ապօրինաբար պահպանելու համար, Նիկոլ Փաշինյանը նույնն անում է իշխանությունը չկորցնելու վախերից դրդված, քանի որ չհաշվարկված քայլերով ստեղծել է ներքին այնպիսի իրավիճակ, որում ռուսական հինգերորդ շարասյունը դարձել է քաղաքական օրակարգ թելադրող։ Եվ այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի այդ վախերը, որոնք, ըստ էության, նախկինից ժառանգված վախեր են, արգելակներ են դարձել նոր Հայաստանի զարգացման, արդիականացման ու, մեծ հաշվով, անվտանգության ապահովման ճանապարհին, քանի որ առանց արտաքին քաղաքականության մեջ սկզբունքային փոփոխությունների՝ այդ անվտանգությունը չի կարող լինել ավելի բարձր մակարդակի, քան եղել է նախկինում։

Այս գործոններն ուղղակի ազդեցություն ունեն Հայաստանի ազգային անվտանգության, դրա ապահովման ռազմավարության վրա, որոնց մասին ԱԽ քարտուղարը, հասկանալի պատճառներով, չի խոսել։ Նաև այն պատճառով, որ բավական հեշտ է ազգային անվտանգությունը խարսխել զինված ուժերի վրա՝ մրցունակ պետություն կառուցելու փոխարեն։ Որովհետև մրցունակ բանակ ունենալն իրականում շատ ավելի հեշտ լուծելի խնդիր է՝ պայմանավորված, լայն իմաստով, նյութական ռեսուրսներով, իսկ մրցունակ պետություն ստեղծելու համար անհրաժեշտ է տեսլական, հայեցակարգ, ծրագիր, քաղաքական միտք, վերջին հաշվով։ Ռեսուրսներ, որոնցից գործող իշխանությունը գրեթե կատարելապես զուրկ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում