Մայամիի ռեստորաններից մեկում հավի կրծքամիսը «կենդանացել և փախել է» ափսեից։ Պահը հասցրել են նկարահանել։
Տեսանյութում երևում է հում կրծքամիսը, որ դրված է ափսեի մեջ։ Հանկարծ նա սկսում է շարժվել և «փախչել» ափսեից։ Օգտատերերի կարծիքով՝ միսն այնքան թարմ է եղել, որ նրա մկանները դեռևս շարունակել են ռեֆլեկտոր ձևով կծկվել։










































