Friday, 10 07 2026
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ առողջ բանավեճ չկա․ քննարկումներն անլուրջ են․ Զարուհի Բաթոյան

Հայաստանի Հանրապետության կողմից Ստամբուլյան կոնվենցիան (Եվրոպայի խորհրդի՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիան») ընդունել-չընդունելու հարցի հետ կապված թեժանում է բանավեճը: «Չեմ կարող դա բանավեճ անվանել,- թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը,- մի կողմից՝ մենք խոսել ենք կոնվենցիայի վավերացման անհրաժեշտության մասին, ինչպես նաև դրա դերի մասին՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում, մյուս կողմից՝ հաճախ տեսնում ենք շահարկումներ, որոնք որևէ կերպ չեն առնչվում թեմային և որևէ աղերս չունեն կոնվենցիայի վավերացման նպատակների հետ: Կարծում եմ՝ ընդամենը թեմայի շահարկումներ են՝ տարբեր նպատակներով, առողջ բանավեճ չի եղել»:

Ըստ Զարուհի Բաթոյանի՝ շահարկման հիմնական նպատակներից է կառավարության դեմ քարոզարշավ իրականացնելը՝ «սորոսականներ, գրանտակերներ» համատեքստում: Նրա խոսքով՝ կառավարությունում աշխատող մարդկանցից շատերն իրավապաշտպաններ են, աշխատել են իրավունքի ոլորտում. «Սա նորություն չէ, և սա շահարկելն արդեն անլուրջ է»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Փաստաբանների միությունը հայտարարել է «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնություն ստեղծելու մասին, նախարարը նշեց, որ մասնագիտական քննարկումները, որոնք ավելի շատ աշխատանքային են և նպատակ ունեն մտահոգությունները բարձրաձայնելու և հասկանալու, օգտակար են և կարևոր, բայց այն, ինչ կատարվում է դրանից զատ՝ ստորագրահավաք, երթեր՝ 2-3 հոգով, շահարկումներ են և անլուրջ են»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում