Saturday, 08 06 2024
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան

Այլանդակ ձևով ենք վերաբերում մեր երկրին․ Ռուբեն Բաբայան

«Միշտ պետք է հաշվի առնել, որ մարդը փոփոխական է, ամենավտանգավոր բանը մարդուն փորձության ենթարկելն է, ավելի լավ է դա չանել, այլ փոխել համակարգը: Պարզապես հույս դնել, որ կազատվենք անբարեխիղճ պետական գործիչներից, և նրանց կփոխարինեն ազնիվ գործիչները՝ պահպանելով նույն համակարգը, կարծում եմ`միամտություն է. համակարգն է հաճախակի թելադրում ոչ ազնիվ լինել, այդպիսի համակարգը պետք է փոխվի…»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Նրա կարծիքով՝ պետական կառավարման մեջ շատ կարևոր է նաև բալանսավորումը. «Չի կարելի հույս դնել միայն նրա վրա, որ այս իշխանությունն արդար է, ազնիվ է և ենթական չէ վերահսկողության: Բոլոր պետական կառույցները պետք է կարողանան միմյանց նկատմամբ որոշակի վերահսկողություն իրականացնել: Վերահսկողությունն անվստահություն չէ, այլ պետական կառավարման ամենաարդյունավետ միջոցն է»:

Անդրադառնալով իշխանությունների դեմ բարձրացած բողոքի ալիքին, որ տեղի ունեցավ Իջևանում՝ Ռուբեն Բաբայանը նկատեց. «Որևէ արդարացում չկա գողությանը: Պատճառաբանությունը, որ օրվա «հացի փող» են աշխատում, յուրաքանչյուր գողության արդարացումն է, և դա շատ հարաբերական հասկացություն է, մեկի համար «հացի փողը» անձնական օգտագործման մեքենան է, մյուսի համար իսկապես հացն է… Իրականում պետք է փոխվի հոգեբանությունը. «Եկեք մեզ տեր կանգնեք, եկեք մեզ կերակրեք, մեզ համար աշխատատեղ ստեղծեք». այս հոգեբանությունը պետք է փոխվի:

Մենք այլանդակ ձևով ենք վերաբերվում մեր երկրին, մենք մեզ երկրի տերը չենք զգում: Կարծես թե անհեռատես ենք և չենք հասկանում, թե ինչ կկատարվի մեր շուրջը՝ այդ անտառները կտրելով, էկոլոգիական բազմաթիվ խնդիներ ստեղծելով. այնպիսի տպավորություն է, որ վաղը, մյուս օրը մեր երեխաներն այստեղ չեն ապրելու, այսինքն՝ մենք չենք տեսնում այդ «քաղցկեղի» ահավոր զարգացումը Հայաստանում… Այս հեղափոխությունը ես առաջին հերթին ընդունեցի, քանի որ այն տալիս է լիակատար հնարավորություն տեր լինել սեփական ճակատագրին, սեփական երկրին: Եթե մենք պետք է շարունակենք լինել խնդրողի դերում, հեղափոխությունը դառնում է անիմաստ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում