Tuesday, 14 07 2026
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞

Սառը պատերազմի են մղում Արևմուտքի անգրագետ քաղաքական գործիչները. Daily Mail

Արևմտյան քաղաքական գործիչները ուշադիր չեն քննում պատմությունը, նրանց պատմական զուգահեռները հիմնավորված չեն՝ կարծում է Daily Mail-ի վերլուծաբան Փիթեր Հիթչենսը: Հենց նրանց անտեղյակությունն ու աղմկալի հայտարարություններն են՝ զուգորդված եվրոպական և ամերիկյան ԶԼՄ-ների «ընտրական կուրության», տանում նոր սառը պատերազմի:

Հոդվածի հեղինակը համոզված է, որ միջազգային քաղաքականությունում որոշակի դեր խաղացող հիմար և տգետ մարդիկ հաճախ են իրենց համարում խելացի և լավ տեղեկացված:

Նա մի քանի օրինակ է բերում, որոնցից մեկը վերաբերում է Հիլարի Քլինթոնին: «Նա եղել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, իսկ հիմա իր թեկնածությունն է դնում նախագահական ընտրություններում: Նա համեմատել է Վլադիմիր Պուտինին Հիտլերի հետ, իսկ Ղրիմի իրադարձությունները՝ 1938-ի չեխական ճգնաժամի»: Հոդվածագիրը նշում է, որ շատ արևմտյան քաղաքական գործիչներ և լրագրողներ, ովքեր կիսում են Քլինթոնի տեսակետը, համարում են, որ Նևիլ Չեմբերլենը դեմ չի եղել Հիտլերին 1938 թվականին և դրանով իսկ նրան թույլ է տվել չափել հնարավորությունները ողջ աշխարհը գրավելու գործում: Իսկ հետո «քաջ» Չերչիլը փրկել է աշխարհը:

Բացի եվրոպական պատմության հարցում բացարձակ անտեղյակությունից ու քրիստոնեական Ռուսաստանը կոմունիստական ԽՍՀՄ-ից տարբերելու անկարողությունից՝ արևմտյան քաղաքական գործիչները նույնպես չեն հասկանում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում՝ գրում է Հիթչենսը:

Բրիտանական պարբերականներից հազիվ թե մեկը հիշատակած լինի անցած շաբաթ Կիևի իրադարձությունների մասին, երբ 5 հոգուց կազմված խումբը, որից մեկը «ռասիստական» «Սվոբոդա» կուսակցության պատգամավոր էր, ներխուժել էր ուկրաինական գլխավոր հեռուստաալիքի տնօրեն Ալեքսանդր Պանտելեյմոնովի կաբինետ, հարձակվել նրա վրա, բղավել հակառուսական, ռասիստական հայհոյանքներ: Հարձակման մասնակիցներից մեկը եղել է խոսքի ազատության հարցով Ուկրաինայի Գերագույն ռադայի կոմիտեի անդամ՝ նշում է Հեթչենսը: Նրանք այնքան են պարծեցել իրենց արարքով, որ նկարահանել են այդ ամենը և տեսանյութը տեղադրել համացանցում: «Եվ այդ մարդիկ պետք է լինեն մեր դաշնակիցներն ու ընկերնե՞րը»,- հռետորական հարց է ուղղում հեղինակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում