Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը․ ԱՄՆ կոնգրեսական

Հայաստանում Թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը: Կոնգրեսականը հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում խրախուսելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը` Հայաստանին որպես ռազմավարական դաշնակցի մոտենալ:

«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի ժողովրդավար է, այնտեղ իշխում է օրենքի գերակայությունը, խրախուսվում է ազատ շուկայի ձևավորումը: Ուստի, սա հնարավորություն է մեր երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակ ստեղծելու համար, ոչ միայն ժողովրդավարական սկզբունքների, այլև՝ տնտեսական առումով, առևտրի ոլորտներում»։

Համագործակցության մեկ այլ ոլորտ՝ Հայաստանում պառլամենտարիզմի մշակույթի ձևավորմանը Միացյալ Նահանգների աջակցությունն է: Կոնգրեսական Փալլոնը, ով առաջին անգամ Հայաստան էր այցելել դեռևս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո՝ իր հետ բերելով այդ օրերին անհրաժեշտ ամերիկյան օգնություն, իսկ վերջին անգամ Հայաստանում էր Թավշյա հեղափոխությունից ամիսներ առաջ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակության կազմում, այժմ նշում է, որ Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խումբը նախատեսում է հայ և ամերիկյան օրենսդիրների միջև 2019-ին այցերի փոխանակում կազմակերպել:

Ժողովրդավարական արժեքներն ու օրենքի գերակայությունը հարգող Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարևորագույն գործընկեր է, նշում է Ֆրանք Փալլոնը: Կոնգրեսականի խոսքով, ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը.

«Արևմուտքում համոզմունք կա, որ քանի որ Հայաստանում առկա է ռուսական ռազմաբազա և ռուսական զորքեր, երկիրը միանշանակ Ռուսաստանի ուղեծիրի մեջ է: Ես դրան չեմ հավատում և մենք՝ Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամները, իրականում հասկանում ենք, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից՝ ինքնապաշտպանության համար Թուրքիայի կողմից հնարավոր ներխուժման կամ Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում