Friday, 10 07 2026
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի

Ինչու Բադասյանն ազատվեց փոխնախարարից՝ Ստամբուլյան կոնվենցիայի պատճառո՞վ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության՝ 28-ը հազիվ բոլորած նախարար Ռուստամ Բադասյանը նախարարի պաշտոնում աշխատանքը սկսեց փոխնախարար Տիգրան Խաչիկյանին ազատելուց, որը, ի դեպ, նախարարի ուսանողական ընկերներից է եւ ՔՊ-ի կադրային բանկից էր նշանակվել՝ 3 ամիս առաջ: Մենք փորձեցինք Տիգրան Խաչիկյանից մեկ անգամ էլ ճշտել՝ ինչո՞ւ իրեն ազատեցին աշխատանքից։ «Բադասյանն ասաց, որ ցանկանում է իր թիմով աշխատել»:

Միայն դա՞, այլ պատճառաբանություններ` աշխատանքի հետ կապված, չե՞ն եղել։ «Ոչ, որեւէ այլ` մասնագիտական, մարդկային չափորոշիչ չի վկայակոչվել։ Այդ 3 ամիսների ընթացքում ես ակտիվ աշխատում էի, գտնում, որ առաջնահերթ բարեփոխումներ պետք է տեղի ունենան քրեակատարողական հիմնարկներում, չհայտարարված այցերի պրակտիկան մտցրեցի, ինչը չափազանց արդյունավետ գործիք է` օպերատիվ վիճակին տեղում ծանոթանալու, արձանագրելու, լուծում տալու համար… հնարավոր է` իմ ակտիվությունն ընդունելի չէր իրենց համար, ու եթե անկեղծ, ես եւս ընդունելի չէի համարում մեր համատեղ աշխատանքը՝ արժեհամակարգերի տարբերություն կար»։

Դուք ուսանողական ընկերնե՞ր եք եղել։ «Որպես այդպիսին` ոչ, մեկ տարվա տարբերությամբ ենք ուսանողներ եղել»: Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է Ստամբուլյան կոնվենցիային։ «Կոնվենցիան, գոնե այս պահին, իր առանձին դրույթներով ենթակա է լրացուցիչ մեկնաբանության»։ Հնարավո՞ր է աշխատանքից ազատման պատճառը դա էր։ «Պետք է իրենց հարցնել»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում