Thursday, 16 07 2026
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին

Իշխանությունը պետք է արագ գործի․ 7 կուսակցությունների հայտարարությունը՝ դիրքավորման առիթ

ՀՀ յոթ քաղաքական ուժեր՝ «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», ՀՅԴ, «Մեկ Հայաստան», Հայաստանի դեմոկրատական և Ռամկավար Ազատական կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ, որտեղ մասնավորապես նշված է. «Ի հակադրություն միջազգայնորեն ճանաչված և սահմանադրորեն ամրագրված այս սկզբունքների, ներկայիս քաղաքական իշխանությունը, ժողովրդաիշխանության և կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ շահարկելով դատաիրավական համակարգում առկա և տարիների ընթացքում կուտակված խնդիրները, արատավոր երևույթները, ըստ էության, ձեռնամուխ է եղել ծայրահեղ գործողության՝ դատական իշխանության լիակատար յուրացմանը»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, վերլուծաբաններ Հակոբ Բադալյանը և Աղասի Մարգարյանը:

«Այդ ուժերը դիրքավորվել են ընդդիմադիր կարգավիճակում և ցանկացած առիթ օգտագործում են այդ դիրքերից խոսելու համար: Նրանք նշում են տարիներով կուտակված խնդիրների մասին, բայց դա չափազանց մեղմ բնորոշում է, մենք գործ ունենք ոչ միայն տարիներով կուտակված խնդիրների, այլ իշխանությունը յուրացրած համակարգի հետ, որը հաստատվել էր քրեաօլիգարխիկ համակարգի շրջանակում: Հայտարարության մեջ խոսվում է իրավիճակի մասին, որը կարող է բնորոշ լինել կայացած քաղաքական համակարգ ունեցող երկրներին, և դատապարտում են, որ իշխանությունը փորձում է փոխել դատական համակարգը, բայց մենք գործ ունենք բացարձակապես այլ երևույթի հետ, այստեղ դատական համակարգը ընդամենը ցուցանակն է, որի ներքո այլ երևույթ է, որը եղել է նախկին քրեաօլիգարխիկ համակարգի մի մաս, և դա պետք է վերանա. նոր դատական համակարգ պետք է ստեղծենք»,- նշեց Հակոբ Բադալյանը:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ այս իշխանությունները եկել են բարեփոխումների, այդ թվում նաև դատական համակարգի փոփոխությունների ծրագրով. «Այսինքն՝ Հայաստանի տերը, սահմանադիրը, ընտրելով այս իշխանությանը, քայլ է արել և այս հարցը դրել, որ խորհրդարանում հայտնված ուժերն իրականացնեն այս փոփոխությունը: Սա Ն. Փաշինյանի անձնական նախաձեռնությունը չէ… Իշխանությունը պետք է արագ գործի. պետք է արտահերթ նիստեր անել, ընտրել ՍԴ դատավորներ, պետք է ներկայացվի նոր ՍԴ նախագահի թեկնածու, իսկ Հ. Թովմասյանի, ՍԴ այսօրվա կազմի կողմից կայացված ոչ լեգիտիմ որոշումներին պետության օղակները պետք է տեղիք չտան»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում